Ես ինֆորմացիա ունեմ, որ «Դիլիջան» ազգային պարկում, նաև «Սևան» ազգային պարկում հողեր են վարձակալության տրված ծիծաղելի գներով, որոնք ոչ մի եկամուտ չեն ապահովում: Այս մասին այսօր` օգոստոսի 11-ին, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան:
««Դիլիջան» ազգային պարկում ընդհուպ 5 դրամով, 50 դրամով վարձակալության տրված հողեր կան: Մեր մոտեցումը պետք է լինի այն, որ բոլոր այդ վարձակալության պայմանագրերը վերանայեն հետևյալ տրամաբանությամբ. կամ դրանք բերվում են նորմալ գնային վիճակի, կամ էլ եթե չեն բերվում նորմալ գնային վիճակի, պետք չէ վարձակալության տալ: Եթե ասենք 50 դրամով է կամ ինչ-որ այլ ծիծաղելի գնով, պետք չէ ընդհանրապես, թող էդ անտառը մնա անտառ, որ մարդիկ հավասար ձևով կարողանան էդ անտառներից օգտվեն: Ընդ որում, էս ամեն ինչը կապվում է պաշոնյաների անվան հետ, կապ չունի ներկա, թե նախկին»,֊ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ նույն իրավիճակը նաև Սևանում է, որտեղ ամենուր ցանկապատեր են և դրանք պետք է վերացվեն:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը