Հայաստանի քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում Երևանի բնակչուհու մահվան դեպքի առթիվ:
ԲԿ-ի հաղորդագրության մեջ ասվում է. ««Շենգավիթ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Հ.Ա.- ի հարազատներին, բարեկամներին և պաշտոնապես տեղեկացնում, որ ս․թ․ օգոստոսի 7-ին պլանային կարգով հետազոտված և վիրահատության նախապատրաստված հիվանդ 41 ամյա Հ․Ա․-ն մահացել է վիրահատարանում՝ ընդհանուր անզգայացման առաջնային փուլում, մինչ վիրահատական միջամտության սկիզբը: Ընդհանուր անզգայացումից հետո տեղի է ունեցել սրտի հանկարծակի կանգ և մահվան հավանական նախնական պատճառը սրտամկանի լայնածավալ ինֆարկտն է կամ թոքային զարկերակի թրոմբոէմբոլիզացիան։
Լրատվամիջոցներում հրապարակված հետմահու ախտորոշման տեղեկատվությունը իրականում վերցված է դատաբժշկական փորձաքննության ձևաթղթի երկրորդ էջից, որը ախտորոշում չէ, այլ հետմահու տեղի ունեցած փոփոխությունների արձանագրումն է։ Նույն փաստաթղթի առաջին էջում մահվան պատճառը գրանցված չէ, քանի որ փորձաքննության վերջնական արդյունքից հետո միայն կարող է հրապարակվել։ Վերջնական ախտորոշումը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննության ավարտից հետո։
«Շենգավիթ» ԲԿ-ի ադմինիստրացիան դեպքի առթիվ իրազեկել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին 41-ամյա կնոջ մահվան դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքից հետո պարզ կլինի կնոջ մահվան ախտորոշումը»։
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը