Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա այցը Տավուշի մարզ: Այսօր իջևանցիների հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Հաղարծին համայնքի 200-ամյակին նվիրված միջոցառմանը:«Ժողովուրդ ջան, սա նոր Հայաստան է, և նոր Հայաստանում բոլորս իրականությունը պետք է ընկալենք նորովի: Մենք ինքներս մեզ պետք է ընկալենք նորովի, մեր միջավայրը, մեր հնարավորությունները պետք է ընկալենք նորովի և մենք մեր ուժերին պետք է վերաբերվենք նորովի: Մենք պետք է ոչ թե ուրախանանք ունեցած հաղթանակով, այն ամեն հաղթանակից հետո պետք է աշխատենք նոր հաղթանակի վրա: Այսօր չի կարող Հաղարծինն ապրել այնպես ինչպես ապրում էր երեք ամիս առաջ: Այսօր ես եկել եմ՝ մեկ նվեր բերելով Հաղարծինին: Հաղարծին գյուղի համար բացվում է նոր՝ 140 հզր դոլարանոց մի ծրագիր, այդ ծրագրի շրջանակներում կֆինանսավորվեն Հաղարծինի այն բնակիչները, ովքեր կներկայացնեն նորովի ապրելու ծրագիր, ովքեր կորոշեն, որ իրենց տնտեսության մեջ, իրենց կյանքում առանց բնությանը վնաս պատճառելու նոր գործունեություն ծավալել, չրանոց բացել, անասնապահությամբ զբաղվել և այլն»,-ասաց Փաշինյանը:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը