Ռուսաստանը հայելային պատասխան է նախապատրաստում ի պատասխան ԱՄՆ նոր պատժամիջոցների, Սերբիա կատարած այցի ժամանակ ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի տնօրեն Մարիա Զախարովան։«Մենք հայտարարել ենք, որ, ցավոք, ստիպված ենք հայելային պատասխան տալ։ Մենք այդ մասին ասել ենք բաց և հրապարակայնորեն», — հայտնել է Զախարովան գործակալությանը։
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Վաշինգտոնը նույնանման քաղաքականություն է վարում ոչ միայն Ռուսաստանի, այլև Չինաստանի, Իրանի և Եվրամիության նկատմամբ։ Նրա կարծիքով` ԱՄՆ-ի գործողությունները կարելի է բացատրել հետագա զարգացման և կանոնավոր ճգնաժամերից դուրս գալու համար առկա ռեսուրսների կորստով։
«Այդ ռեսուրսներն այլևս չկան, և նորերն են անհրաժեշտ, իրական ընդարձակում է պետք` քաղաքական, ֆինանսական, տնտեսական, ինչն էլ մենք բոլորս տեսնում ենք», — ասել է Զախարովան։
ԱՄՆ պետդեպարտամենտը օգոստոսի 8-ին հայտարարեց, որ «Սկրիպալի գործի» պատճառով ընդլայնում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները։ Առաջին փաթեթն ուժի մեջ կմտնի օգոստոսի 22-ին։ Այն արգելք է ենթադրում կրկնակի նշանակության արտադրանքի ներմուծման համար։ Բացառություն են կազմում միայն կոսմետիկ նախագծերը։
Երկրորդ փաթեթը կարող է ուժի մեջ մտնել 90 օր անց։ Դրանում խոսվում է դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցման, «Աերոֆլոտ» ընկերության` ԱՄՆ թռիչքներ իրականացնելու արգելքի և ամբողջությամբ ամերիկյան արտահանման դադարեցման մասին է։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնը պատրաստ է հրաժարվել պատժամիջոցների երկրորդ փաթեթից` քիմիական զենք չկիրառելու վերաբերյալ Մոսկվայից երաշխիք ստանալու պայմանով։
Armeniasputnik
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը