Մելանյա Թրամփի ծնողները դարձան ԱՄՆ-ի քաղաքացիներ (տեսանյութ)

ԱՄՆ-ի Առաջին տիկին Մելանյա Թրամփի ծնողներին մի քանի օր առաջ շնորհվեց ամերիկյան քաղաքացիություն: The New York Times-ը հաղորդում է, որ Սլովենիայից ժամանած զույգին քաղաքացիություն է շնորհվել իրենց դստեր հովանավորությամբ, ով որպես ԱՄՆ-ի քաղաքացի՝ կարող է ներկայացնել քաղաքացիության դիմում իր ծնողների համար: Ներգաղթի այս ծրագիրը շարունակում է գործել՝ չնայած այս ծրագրի հասցեին սուր քննադատությանը նախագահ Թրամփի կողմից: Ընտանիքի անդամների միջոցով ներգաղթի իրավունքի տրամադրման ծրագիրը գործում է 1965թվականից: Այն առաջնություն է տալիս այն մարդկանց, ում հարազատները բնակվում են Միացյալ Նահանգներում: ԱՄՆ-ի քաղաքացիներն ու գրին քարտի միջոցով կացության իրավունք ստացած անձինք կարող են հովանավորել իրենց հարազատներին՝ վերջիններիս ներգաղթը ապահովելու համար: ԱՄՆ-ի նախագահը կոշտ քննադատության էր ենթարկել այս ծրագիրը՝ այն անվանելով ներգաղթ ապահովող շղթա, որի միջոցով ահաբեկիչները հնարավորություն են ստանում ներթափանցել Միացյալ Նահանգներ: Արձագանքելով անցած տարվա հոկտեմբերի 31-ի Նյու Յորքի ահաբեկչությանը՝ Թրամփը թվիթերյան գրառման միջոցով կոչ էր արել դադարեցնել շղթայական ներգաղթը, քանի որ որոշ մարդիկ, գրել էր նա, գալով ԱՄՆ՝ այստեղ են բերում նաև իրենց ամբողջ ընտանիքը: Հունվարին, անդրադառնալով Նյու Յորքի ահաբեկչական գործողություններին, նախագահն ասել էր, որ Նյու Յորքի վերջին երկու ահաբեկչական հարձակումները տեղի են ունեցել գրին քարտի խաղարկության և շղթայական ներգաղթի միջոցով։ Նա կոչ էր արել դադարեցնել ներգաղթի այս երկու ծրագրերը: Չնայած այդ հայտարարությանը՝ ԱՄՆ-ի առաջին տիկնոջ ծնողները՝ Վիկտոր և Ամալիա Քնավսները, ամերիկյան քաղաքացիություն են ստացել այս ծրագրերից մեկով: ABC News-ը տեղեկացնում է, որ նրանց դիմումներն անցել են սովորական ընթացակարգ և հավանության արժանացել բոլոր մնացած դիմումների հետ հավասար պայմաններում: Վիկտոր և Ամալիա Քնավսները երդմնակալության արարողության են ժամանել ազգային անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ: Թերևս դա էր միակ տարբերությունը քաղաքացիություն շնորհելու սովորական արարողակարգից: Հիշեցնենք, որ Առաջին տիկին Մելանյա Թրամփը ծնվել և մեծացել է Սլովենիայում: Նրա հայրը` Վիկտորը զբաղվել է ավտոմեքենաների վաճառքով, իսկ նրա մայրը` Ամալիան աշխատել է գործարանում: Հետագա տարիներին Մելանիան աշխատել է որպես մոդել և հանդիպել Դոնալդ Թրամփին Նյու Յուրքում 1998 թվականին: Ամերիկայի ձայն

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am