Թուրքիայի Մալաթիա նահանգում է գտնվում երկրի թերևս ամենաթանկարժեք առանձնատունը, որի մակերեսի 70 տոկոսը ոսկեզօծ է։ Շինությունն իր տեսքով իսկական արքայական պալատ է հիշեցնում։ Այն ուշադրություն է գրավում ոչ միայն ոսկու առատությամբ, այլև յուրահատուկ ճարտարապետական լուծումներով։ Կառույցն իր տեսակի մեջ եզակի ստեղծագործություն է ողջ Թուրքիայի համար։Մալաթիայի Հաջի Աբդի թաղամասում գտնվող այս չորս հարկանի շենքի բոլոր սենյակների դռների բռնակներն ու ծորակներն օծված են 24 կարատանոց ոսկով։Պատերի զարդաքանդակները և կահույքը պատված են ոսկու թերթերով, ընդ որում՝ ամեն ինչ անթերի է ու մանրանկարչի աշխատանք է հիշեցնում։
Տան ողջ կահույքը և բոլոր դեկորացիաները պատրաստված են չափազանց թանկարժեք և դիմացկուն հումքից, քան սովորաբար ընդունված է օգտագործել կահույքի արտադրությունում։ Բոլոր դռները պողպատյա են, դրանք զգայուն են մատնահետքերի նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, ողջ շինությունը հագեցած է հատուկ անվտանգության համակարգով։
Կառույցի ընդհանուր արժեքը կազմում է 24 մլն թուրքական լիրա (այսօրվա փոխարժեքով՝ շուրջ 141․6 մլն դոլար)։ Կառույցի շինարարությունը տևել է 4 տարի, շինության նոր տերը կամ տերերը դեռևս հայտնի չեն։
ermenihaber.am
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը