Սպիտակամորթ ծայրահեղականները պատրաստվում են հանրահավաք անցկացրել Վաշինգտոնում

Այս օրերին լրանում է Շարլոթսվիլում տեղի ունեցած սպիտակամորթ ծայրահեղականների բողոքի ցույցի մեկ տարին, որի ընթացքում գրանցվեցին բախումներ: Դրանց արդյունքում եղավ մեկ զոհ, 19 վիրավոր: Մեկ տարի անց ծայրահեղականները ծրագրում են կրկին քայլարշավ կազմակերպել: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։ Մեկ տարի առաջ ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Շարլոթսվիլ քաղաքում սպիտակամորթ ծայրահեղականները կազմակերպել էին հանրահավաք: Արդյունքում գրանցվեցին բախումներ հակածայրահեղականների հետ: Ավտոմեքենայի բախման արդյունքում սպանվեց ակտիվիստ Հեվեր Հեյերը: Եղան նաև վիրավորներ: Ողբերգությունից հետո Շարլոթսվիլը մեծ փոփոխության ենթարկվեց: Այդ փոփոխություններից է աֆրոամերիկացի քաղաքապետի ընտրությունը: Նիկույա Ուոքերը դարձավ Շարլոթսվիլի առաջին աֆրոամերիկացի քաղաքապետը: Նա ասում է, որ իր համար այդպես էլ պարզ չէ, թե ինչու իրավապահ մարմինները թույլ տվեցին, որ նման դեպքեր տեղի ունենան: Այս տարի քաղաքային իշխանություններն արգելեցին ծայրահեղականներին հանրահավաք կազմակերպել Շարլոթսվիլում: Քաղաքի վարչակազմը մերժեց միջոցառման կազմակերպիչ Ջեյսոն Քեսլերի դիմումը՝ հանրային անվտանգության նպատակներից ելնելով: Իսկ այդ ընթացքում Վիրջինիայի համալսարանում շարունակվում են թեժ քննարկումները գեներալ Լիի արձանի շուրջ: Հնարավոր բարդություններից խուսափելու համար նախատեսվում է սահմանափակել մուտքը համալսարանի տարածք: Հիշեցնենք, որ անցած տարվա բողոքի ցույցերն առաջ եկան այն բանից հետո, երբ որոշում էր կայացվել հեռացնել գեներալ Լիի արձանը: «Մենք ավելի լավ կպատրաստվենք այժմ, քանի որ նման բան Շարլոթսվիլում տեղի չէր ունեցել երբեևէ: Սա բնորոշ չէ նաև մեր երկրին: Մենք այժմ շատ ենք, իսկ ծայրահեղականները՝ քիչ, քանի որ նրանց մեծ մասը ազատազրկված է, կամ փախուստի մեջ է»,- ասում է Շարլոթսվիլի քաղաքային խորհրդի նախկին անդամ Բոբ Ֆենվիկը: Սակայն ծայրահեղականներն էլ ունեն իրենց ծրագրերը: Ջեյսոն Քեսլերը, ով կազմակերպել էր ծայրահեղականների անցած տարվա ցույցը, այժմ ստացել է իրավունք Շարլոթսվիլի տարելիցը նշել մայրաքաղաք Վաշինգտոնում Սպիտակ տան առջև: Այստեղ մոտ օրերին տեղի կունենա ծայրահեղականների հանրահավաքը:

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am