«Ժողովուրդ» թերթի էլեկտրոնային տարբերակում կարդում ենք. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ օրեր առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Իտալիայից վերադարձել էր Հայաստան: Սարգսյանը կարճ ժամանակ մնացել էր Երևանում, այնուհետև մեկնել Արցախի Հանրապետություն՝ տեսակցելու մորը: «Ժողովուրդ» օրաթերթին նրա Արցախ այցից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեր տեղեկություններով այնտեղ գտնվելու ընթացքում Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Արցախի ղեկավարության հետ: Հանդիպումների ընթացքում քննարկել են Արցախի ներկա վիճակը, ընթացող զարգացումները, ինչպես նաև՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը, որը և՛ Բակո Սահակյանի, և՛ Սերժ Սարգսյանի համար անակնկալ է եղել: Այնուհետև քաղաքական զրույցները շարունակվել են նաև ճաշի սեղանի շուրջ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա էլեկտրոնային համարում։
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը