Փաշինյանը սխալը սխալի հետևից է անում. Քոչարյանը «ամենահաջողված նախագահներից մեկն է 1990-ականներից հետո․ Ալեքսեյ Մարտինով

«Вести FM» ռադիոկայանի «Бывшие» հաղորդմանը տված հարցազրույցում   ռուսաստանցի քաղաքագետ, Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը ներկայացրել է Արմեն Սարգսյանի հանային-քաղաքական կենսագրությունը: «Նա եղել է վարչապետ եւ ՀՀ դեսպանը տարբեր երվորպական երկրներում: Անգամ՝ Վատիկանում: Սարգսյանը նախկինում եղել է աստղաֆիզիկ, գիտնական համաշխարհային համբավով: Այսինքն՝ նա առաջին հերթին գիտնական է, իսկ հետո նոր քաղաքական գործիչ: Շատ փորձ ունի կուտակած եւ հասկանում է՝ ում հետ եւ ինչպես խոսել: Կարծում եմ շատ լուրջ մարդ է եւ հասկանում է՝ ինչ է կատարվում: Ուշադրությունը պետք է սեւեռել նրա վրա, հատկապես Նիկոլի (Փաշինյանի) դիլետանտ գործողությունների ֆոնին: Ես շատ մեծ հույսեր եմ կապում նախագահ Սարգսյանի հետ եւ խորհուրդ կտայի Փաշինյանին օգտագործել այդ մարդու փորձը, որպես բանակցողի եւ մարդու, որը կարող է ներկայացնել Հայաստանը: Գոնե, նրա խորհուրդները լսել», – խորհուրդ է տալիս ռուսաստանցի փորձագետը: Մեկնաբանելով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Հայաստանում «Մարտի 1»-ի գործով հարուցված քրեական գործը եւ նրան ձերբակալելու փաստը, Մարտինովը Քոչարյանին անվանել է «ամենահաջողված նախագահներից մեկը՝ 1990-ականների քաոսի ու վակխանալիայից հետո»: «Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիները հիշվում են որպես սարսափի, աղքատության եւ բառիս ուղղակի իմաստով մթի ժամանակշրջան: Քոչարյանը, որը ղարաբաղյան պատերազմի հերոս է, կարողացավ հաղթել ընտրություններին եւ տնտեսությունը ոտքի հանել, կյանքի որակը բարձրացնել», – նշում է Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրենը: Նրա խոսքով, խնդիրն այլ հարթությունում է: «Հիշենք 2008 թ-ի մարտյան իրադարձությունները: Այդ ժամանակ ընտրությունների արդյունքները վիճարկող Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին հրահրել անկարգությունները: Այդ ժամանակ նախագահի պաշտոնում ընտրվեց Սերժ Սարգսյանը, որն այժմ շատ ոչ պոպուլյար է, որից մարդկանց մասսայական հոգնածության պատճառով էլ հնարավոր դարձավ «թավշյա հեղափոխության» կամ պետական հեղաշրջման պատմությունը: Անվանեք ինչպես կկամենաք», – վստահ է նա: Փարձագետը, հղում կատարելով ՀՀ-ում հնչող կարծինքերին, հարցադրում է կատարում. «Երեւանում շատերն այժմ հայտարարում են, որ եթե դու հանդգնեցիր բանտարկել Արցախի հերոսին, ուրեմն դու թքած ունե՞ս Ղարաբաղի վրա ու պատրա՞ստ ես տարածքներ տալ Ադրբեջանին: Ուստի պետք է հասկանալ, որ հայերի սուպեր սիրո, որը խասխված է Սերժ Սարգսյանի նկատմամբ մասսայական հոգնածության վրա, եւ հիասթափության միջեւ տարածությունը շատ կարճ է: Հիասթափությունն արդեն իսկ հասունանում է: Փաշինյանի ակտիվում՝ փողոցն է ու հաջողված հեղաշրջումը: Եվ վերջ: Այո, ժամանակին նա, որպես Տեր-Պետրոսյանի զինակից, մարտյան անկարգությունների կազմակերպման համար նաեւ մեկ տարի բանտում անցկացրեց: Սակայն դա չխանգարեց Սերժ Սարգսյանին համաներում հայտարարել եւ դրա արդյունքում նրան ազատ արձակել բանտից, եւ թույլ տալ զբաղվել քաղաքականությամբ», – ասաց նա՝ հավելելով, որ հայաստանյան պայմաններում հենց «թույլ է տրվել» Փաշինյանին զբաղվել քաղաքականությամբ, հակառակ դեպքում նա չեր ապրի ՀՀ-ում: Ալեքսեյ Մարտինովն իր խոսքում նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այս օրերին Facebook-ում «ալիք» է բարձրացել ռուսական 102-րդ ռազմաբազայի դեմ, որն «իբր թե սահմանափակում է Հայաստանին աշխարհաքաղաքական մանյովրներ անելու հարցում»: «Այդ «ալիքը» բարձրացրել են Փաշինյանի ոչ վաղ անցյալի կողմնակիցները «Ելք» դաշինքից: Այս դաշինքը նաեւ ԱԺ-ում դրել էր ՀՀ-ի ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիրը: Ի՞նչ աշխարհաքաղաքական մանեւրի մասին եք խոսում: Սա զառանցանք է առկա պայմաններում», – հավելեց փորձագետը: Մեկնաբանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ «Մարտի 1»-ի գործի շրջանակներում առաջադրած մեղադրանքը, փորձագետն այն գնահատեց, որպես համապետական կառույցների դեմ ուղղված դեմարշ: «Իսկ ի՞նչ կասեն հետո, կասեն, որ դուրս են գալո՞ւ ԵԱՏՄ-ից», – հարցադրում արեց Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am