ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքի այսօրվա քննության ավարտից հետո նրա փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ իր կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց չպետք է կիրառվի: «Մենք չենք հերքում, ինքը եղել է երկրի նախագահ և ունի որոշակի ազդեցություն որոշակի մարդկանց վրա, բայց դա բավարար չէ ենթադրելու, որ մարդը կարող է ազդել, որովհետև վերադառնալով Հայաստան, չներկայացվեց գեթ մեկ ապացույց, որ փորձ է կատարվել մեկի վրա ազդել, մեկից ինչ-որ բան ճշտել»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե Քոչարյանը հնարավոր է որոշակի ազդեցություններ ունենա այլ մարդկանց վրա, ովքեր կապված են գործի հետ
Ինչ վերաբերում է Քոչարյանի պահման պայմաններին, փաստաբանը տեղեկացրեց. «Առանձնահատուկ դժգոհություններ չունի, բայց պարզ է՝ խոսքը քրեակատարողական հիմնարկի մասին է: Տեխնիկական հարցերի մեծ մասն ըստ էության լուծվել է, այսինքն ունի հնարավորություն մարզվելու, մեկ ժամյա զբոսանք, հնարավորություն, որ աշխատի իր գրքի վրա»:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը