«Ռոբերտ Քոչարյանի գործով նախադատավարական իրավունքների տեսանկյունից վերին աստիճանի շատ հարցեր են ծագում », - այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Լարիսա Ալավերդյանը կիսում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Հայկ Ալումյանի և Արամ Օրբելյանի տեսակետերը. «Ափսոս է, որ դրական նպատակի համար սկսված գործընթացն ընթանում է այդքան մարդու իրավունքների ակնհայտ ոտնահարմամբ»:
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ այս գործը նման խախտումներով է առաջ գնում, իրավապաշտպանն ասաց. «Հարցը շտապողականության մեջ է: Եթե իշխանություններն էլ են ուզում շատ արագ ապացուցել 2-րդ նախագահի մեղավորությունը,սա իսկական վտանգ է լինելու այս իշխանությունների համար»:
Լարիսա Ալավերդյանն ափսոսանք հայտնեց, որ այս գործընթացի այսպես շարունակվելը մեզ վերադարձնելու է 25-30 տարի առաջ տիրող իրավիճակներին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը