SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ոստիկանության Թումանյանի բաժին է դիմել Օձուն համայնքի Մղարթ գյուղի բնակիչ, 42-ամյա Մելիք Գրիգորյանը և հայտնել, որ օգոստոսի 9-ին ժամը 20:00-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Մղարթ գյուղին հարակից «Ձորաղբյուր» կոչվող հանդամասից գողացել են իր ձին և քուռակը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ոստիկանները դեպքի հանգամանքները կպարզեին, ոստիկանությունում տեղեկություն են ստացել, որ Մղարթ գյուղին հարակից «Գադամերի» կոչվող հանդամասում հայտնաբերվել են նշված կենդանիները՝ մորթված վիճակում: Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Մ. Գրիգորյանը հայտնել է որ ինքը կրել է մոտ 500 հազար դրամի նյութական վնաս: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժշետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը