Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ տրամադրվածության կա սփյուռքում վերջին իրավական գործընթացների վերաբերյալ, ասաց, որ սփյուռքում, ինչպես ՀՀ-ում, ցանկացած քաղաքացի սպասում է արդարացի որոշումների՝ մեկնարկած իրավական գործընթացների արդյունքում:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ «Դաշնակցության» հայտարարությունը սփյուռքի ներկայացուցիչների վրա, Մխիթար Հայրապետյանն ասաց.
«ՀՅԴ հայտարարությունը քննարկել ենք Դաշնակցության՝ արևելյան և արևմտյան ափի ներկայացուցիչների հետ, տարբեր կերպ է մեկնաբանվել, խոսքը մտավախությունների մասին է, ես զերծ կմնամ այս թեմայով խոսելուց: Չեմ ցանկանա ավելի մանրամասնել, կարող եք կապ հաստատել սփյուռքի դաշնակցական կառույցների հետ, ճիշտ կլինի, որ իրենք պատասխանեն ձեզ: Սփյուռքում կա մեծ վստահություն թե´ վարչապետի, թե´ նոր կառավարության գործելաոճի նկատմամբ: Բացի այդ, սփյուռքում հստակ կա այն զգացողությունը, որ քաղաքական թևը տարանջատված է դատական իշխանություններից, և դատական, իրավական կառույցները որևէ կաշկանդվածություն չունեն, ուղղորդում չեն ստանում քաղաքական թևի կողմից»,-շեշտեց նա:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք նախատեսվո՞ւմ է սփյուռքի ներկայացուցիչներին ներգրավել ընտրական գործընթացներում, տալ քվեարկելու հնարավորություն՝ նախարարն ասաց, որ արտահերթ ընտրություններին սփյուռքի ներկայացուցիչների քվեարկության հարց այս պահին օրակարգում չկա:
«Առաջիկա արտահերթ ընտրությունների մասին մենք չենք կարող խոսել տեխնիկապես, սփյուռքի մեր հայրենակիցները հիմնականում խոսում են ՀՀ քաղաքացիներին սփյուռքում մեխանիզմներ, հնարավորություններ ընձեռելու մասին, նախկինում դեսպանատներում դիվանագիտական կորպուսն է ապահովել, այժմ չի ապահովում: Սրա մասին պետք է խոսենք, ես առաջիկայում վարչապետի հետ հանդիպում ունեմ, ներկայացնելու եմ զեկույց –հաշվետվություն՝ թե´ պաշտոնական, թե´ աշխատանքային այցերի հետ կապված, հետո կետ առ կետ կանդրադառնանք հարցերին»,-ընդգծեց նա:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը