Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո անդրադարձավ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վերջին զարգացումներին:
«Ես կարծում եմ, որ ճիշտ չէ այս թեմայով որևէ մեկնաբանություն անեմ, որովհետև ցանկացած մեկնաբանություն կարող է դիտվել որպես միջամտություն, ազդեցություն գործի վրա: Ես կարծում եմ, որ դուք բոլորդ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի այդ հարցի պատասխանը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև լրագրողների այն դիտարկումներին, թե ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանում նոր իշխանությունները շեղվել են խոստումներից:
«Սա այլ իրավիճակ է, բոլորս պետք է այս իրավիճակին ադապտացվենք, այդ թվում՝ մեր ռուս գործընկերները, այնպես որ ամեն ինչ նորմալ է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը