ՊԵԿ-ը կարևոր հայտարարություն է տարածել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել «ԱրիԷլլա» ՍՊԸ-ի ՀԴՄ-ն արգելափակելու կապակցությամբ Facebook-ի խմբերից մեկում վերջերս հրապարակված հոդվածի վերաբերյալ. «Մինչև «ԱրիԷլլա» ՍՊԸ-ի մոտ հսկողական աշխատանքներ իրականացնելը, հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների կողմից իրականացվել են վերլուծություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ ավտոպահեստամասերի և հարակից դետալների ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող հիշյալ ընկերության 2017թ. ներմուծումների ծավալը և իրացման շրջանառությունը գերազանցել են 100 մլն դրամը: Սակայն, ընկերության իրացման շրջանառության 100 տոկոսն արտացոլվել է ՀԴՄ միջոցով և ձևակերպված է որպես մանրածախ վաճառք: Մինչդեռ ուսումնասիրելով ՀԴՄ կտրոններում տպագրված ապրանքների քանակները և գումարները՝ պարզվել է, որ ընկերությունը մեկ ՀԴՄ կտրոնով վաճառում է 50 և ավելի մեքենայի կայծամոմեր (свеча), գնդիկավոր կրունկներ (шарнир шаровой) և այլն, որոնց քանակներն, ըստ էության, ակնհայտ առևտրային են և պրակտիկորեն չեն կարող գնված լինել վերջնական սպառողի կողմից: Վերոգրյալը կասկած է առաջացրել, որ ընկերությունը վաճառքները ձևակերպում է որպես մանրածախ իրացում վերջնական սպառողներին, սակայն իրականում այդ ապրանքներն, առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթերի վաճառվում են վերավաճառողներին, ովքեր էլ իրենց հերթին հնարավորություն են ունենում հետագայում իրացման իրական շրջանառությունը թաքցնելու կամ նույնիսկ, առանց հարկային մարմնում հաշվառվելու, ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու: Նշված վերլուծություններով առաջացած հիմնավոր կասկածների հիման վրա, մինչև վարչարարություն իրականացնելը՝ հարկային ծառայողների կողմից կատարվել են նաև այցելություններ, իրականացվել է ռիսկերի տեսողական նույնականացում: Արդյունքում պարզվել է նաև, որ տվյալ ՀԴՄ-ն գրանցված է վերջնական սպառողի (մանրածախ ձեռքբերողի) համար անհասանելի վայրում, այն է՝ գործարանի տարածքում՝ մուտքի դարպասներից մոտ 1կմ հեռավորության վրա, որն էլ բազմաթիվ այցելությունների ընթացքում փակ է եղել: Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց գործողություններն իրավաչափ են՝ միտված օրենքի անվերապահ կատարմանը: ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին հայտարարագրել իրենց իրական շրջանառությունը և ապահովել լիարժեք փաստաթղթաշրջանառություն՝ չնպաստելով անբարեխիղճ հարկ վճարողների անօրինական և ապապետական գործողություններին՝ հավելյալ վարչարարությունից խուսափելու համար:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am