Խաղը նոր է սկսվում. ի՞նչ է ծրագրել«Հանրապետականը»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ հեղափոխությամբ գահընկեց եղած ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին կարող է սատարել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, ում, ինչպես հայտնի է, առաջադրելու են «Ելք» դաշինքի անդամ «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները՝ քաղաքական միավորներ, որոնց ջուրն, ասում են, Փաշինյանի ՔՊ-ի հետ նույն առվով չի հոսում՝ չնայած առաջիններն ամեն կերպ փորձում են ժխտել տարածված լուրերը: ՀՀԿ-ի՝ Զեյնալյանին աջակցելու հնարավորությունն, ըստ էության, չի մերժել նաև «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Թեհմինա Վարդանյանն, ով, նույն օրաթերթի փոխանցմամբ, հայտարարել է, որ ՀՀԿ-ականներն ազատ են լինելու սեփական որոշումներում. ում կցանկանան՝ նրանց էլ կսատարեն: Եթե հրապարակված տեղեկություններն իսկապես հաստատվեն, ու ՀՀԿ-ն, որն, ինչպես հայտնի է, սեփական թեկնածու չի ունենալու, իսկապես սատարի Զեյնալյանին, ապա դա կարող է նշանակել, որ ավագանու ընտրությունները կդառնան ոչ միայն կամ ոչ այնքան, այսպես ասած, տեղական նշանակության ընտրություններ, որքան՝ լրջագույն քաղաքական պրոցեսների ու ներքին խմորումների պատճառ: Գլխավոր հարցը, թերևս, կարող է լինել մեկը՝ ի՞նչ է ծրագրել հակահեղափոխության հիմնական լոկոմոտիվ դարձած «Հանրապետական»-ը: Ակնհյատ է, որ Զեյնալյանին աջակցելը կարող է ունենալ մի քանի նպատակ, որոնցից ամենաէականը, թերևս, «Ելք»-ը վերջնականապես պառակտելն է, այն ծվեն-ծվեն անելն ու Փաշինյանին փաստացի միայնակ թողնելը՝ չնայած գաղտնիք չէ, որ ներկա իրավիճակում այժմ նույն ԼՀ-ն ու «Հանրապետություն»-ը Փաշինյանի կարիքը շատ ավելի ունեն, քան հակառակը: Այստեղ մի հանգամանք էլ է աչքի ընկնում՝ ԼՀ-ի ու «Հանրապետության» արևմտամետ կողմնորոշումը: Կարող է հարց առաջանալ՝ ինչո՞վ կարող է բացատրվել ռուսամետ ՀՀԿ-ի հնարավոր աջակցությունը փաստացի արևմտամետ ուժերին, նպատակը արևմտականացումը խորացնե՞լն է, թե՞ արևմտամետ դաշտը լղոզելը կամ բխող վտանգը չեզոքացնելը: Երևում է՝ ՀՀԿ-ում որոշել են խաղադրույք կատարել հենց ԼՀ-ի ու «Հանրապետության» վրա՝ ուժերի, որոնց ռեսուրսն, ինչպես հայտնի է, խիստ նվազ է այժմ՝ պայմանավորված նախևառաջ հեղափոխության ընթացքում որդեգրած հայտնի դիրքորոշմամբ. ՀՀԿ-ի անսպառ նյութական ռեսուրսը կարող է լավ հիմք լինել առաջիկա ընտրություններին ռեալ արդյունք գրանցելու համար: Բոլոր դեպքերում անվիճելի է, որ ՀՀԿ-ում էլ են հասկանում՝ Հայկ Մարությանն, ով, ինչպես հայտնի է, Փաշինյանի թեկնածուն է առաջիկա ընտրություններում, մրցակցությունից դուրս է գտնվում, հետևաբար՝ շատ ավելի տրամաբանական է կարծել, որ Զեյնալյանին հնարավոր սատարումն ընդամենը այն բազմաքայլ կոմբինացիայի առաջին քայլն է լինելու, որի արդյոնքում ՀՀԿ-ն փորձելու է հասնել իր ուզածին՝ «Ելք»-ի քայքայմանն ու արտահերթ խորհրդարնկան ընտրություններին ընդառաջ հեղափոխական իշխանությունների ռեսուրսների ջլատմանը: Խաղը նոր է սկսվում…

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am