Բացահայտվել է թմրաբիզնեսով զբաղվող հանցավոր խումբ. նրանցից մեկը 102-րդ ռազմաբազայի զինծառայող է

Երեկ՝ օգոստոսի 9-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևան քաղաքի Գորգագործների փողոցից ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել Մասիս քաղաքի բնակիչ, 70-ամյա Արտավազդ Գիչունցին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս իր ավտոմեքենան շահագործում է որպես տաքսի, որի մեջ են եղել նաև ուղևորներ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 33-ամյա Վլադիմիր Լեսնյակը և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 46-ամյա Արթուր Իսպիրյանը: Ա. Գիչունցը նրանց վերցրել է որպես ուղևորներ, չի ճանաչել նրանց և տեղեկություններ չի ունեցել ովքեր և ինչով են զբաղվում Վ. Լեսնյակն ու Ա. Իսպիրյանը: Արաբկիրի ոստիկանները նշված անձանց Արաբկիրի ոստիկանություն տեղափոխելուց հետո որոշ ժամանակ անց դարձյալ ստացված օպերատիվ տվյալներով Թոխմախի գերեզմանատան տարածքից նույն կասկածանքով Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Ավան-Առինջ թաղամասի բնակիչ, 42-ամյա Կարեն Կարապետյանին, ով նույնպես իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան շահագործում է որպես տաքսի և այդ պահին ավտոմեքենայի մեջ է եղել ուղևորը՝ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ, 49-ամյա Արմեն Ղազարյանը: Ոստիկանները զննության են ենթարկել ավտոմեքենան և հետևի նստատեղից հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ: Տոպրակի մեջ էլ եղել է 2 հատ ներարկիչ, 3 հատ դատարկ սրվակներ, իսկ նստատեղի հատակի ռետինե գորգի վրա հայտնաբերել են 2 հատ կոտրած ներարկիչ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Ղազարյանը խոստովանել է, որ նշված սրվակներն ու ներարկիչները պատկանել են իրեն ու դրանց միջոցով ինքը գործածել է «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց: Արդեն որոշ ժամանակ անց Արաբիրի ոստիկանները, այս անգամ Երևան քաղաքի Թամանցիների փողոցից, «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց իրացնելու կասկածանքով Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի բնակիչ, 34-ամյա Մանուկ Մանուկյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս եղել է Mercedes մակնիշի ավտոմեքենայով, ում խուզարկությամբ հայտնաբերել են 5 հատ «B8» գրառմամբ ամբողջական «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց: Հայտանաբերվել է նաև «սուբուտեքս» հաբերի ևս 5 մանրացված կտոր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Մանուկյանը խոստովանել է, որ դրանք պատկանում են իրեն: Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ նշված թմրամիջոցը Մ. Մանուկյանը ձեռք է բերել Երևան քաղաքի ներքին Շենգավիթ թաղամասի բնակիչ, 30-ամյա Գեղամ Գասպարյանից, ում տաք հետքերով Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են Թամանցիների փողոցից իր վարած BMW մակնիշի ավտոեմքենայով, որի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր օր-ի 266 հոդվածի 3-րդ մասի և 268 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արաբկիրի հետաքննչական բաժանմունքում հարուցված քրեական գործի նախաքննությունը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Վ. Լեսնյակը ծառայում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում, իսկ Գ. Գասպարյանի BMW-ի մեջ Արաբկիրի ոստիկաները հայտնաբերել են 17 հատ «B8» գրառմամբ հաբեր, ինչպես նաև 7 կտոր մանրացրած «սուբուտեքս» և 2. 2 գ քաշով փաթեթավորված դեղնականաչավուն մարիխուանա: Բերման ենթարկվածներից Ա. Ղազարյանն էլ նախկինում սպանության համար դատապարտված է եղել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ առանձնապես ծանր այս հանցագործության բացահայտման օպերացիան ղեկավարել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 116 անգամ
Լրահոս
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am