Արարատի մարզի «VARDA» գիշերային ակումբի տնօրենը սպանության կասկածանքով կալանավորվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 9-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Գևորգ Սիմոնյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, ավագ քննիչ Գեղամ Մկրտչյանը միջնորդություն է ներկայացրել Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Մալաթիա –Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 34-ամյա Խաչատուր Արոյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանի նախագահ Գագիկ Սարգսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վեադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Խ. Արոյանը, ով կասկածվում է Արարատի մարզում «VARDA» գիշերային ակումբի մոտ Այնթապ գյուղի բնակիչ, 28-ամյա Արթուր Սահակյանին սպանելու մեջ՝ կալանավորվեց: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Խ. Արոյանը նշված գիշերային ակումբի տնօրենն է և նա նույնպես մարմնական վնասվածքներ է ստացել սպանվածի կողմից և նրան հիվանդանոցից տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց, ժողովրդին հայտնի՝ «ՑԲ»: Ինչպես ավելի վաղ հայյտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 6-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Գևորգ Սիմոնյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, ավագ քննիչ Գեղամ Մկրտչյանի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել էր Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 34-ամյա Խաչատուր Արոյանը: Վերջինս կասկածվում էր օգոստոսի 6-ին Արարատի մարզում գործող «VARDA» գիշերային ակումբի մոտ Այնթապ գյուղի բնակիչ, 28-ամյա Արթուր Սահակյանին սպանելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Խ. Արոյանը նշված ակումբի տնօրենն է: Նա նույնպես «կրծքավանդակի աջ և ձախ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն: Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ և մեկմեկու դանակահարել էին, ինչի հետևանքով Ա. Սահակյանը մահացել էր, իսկ նրա դին հայտնաբերվել էր նշված գիշերային ակումբից բավականին հեռավորության վրա՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի հարևանությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 142 անգամ
Լրահոս
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am