«Ինչպես հայտնի է, 2008թ. մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ ահա Յուրի Խաչատուրովը ազատ է արձակվել գրավի դիմաց եւ մեկնել է Մոսկվա ՀԱՊԿ քարտուղարի պարտականությունները կատարելու: «Ժողովուրդ» օրաթերթին Յուրի Խարատուրովի հարցաքննությունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, երբ ՀՔԾ քննիչները Յուրի Խաչատուրովին հարցեր են ուղղել, վերջինս հրաժարվել է ցուցմունք տալուց: Երբ ՀՔԾ քննիչները, ներկայացնելով նրան ողջ ապացույցները, հայտնել են, որ մեղադրանք է առաջադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար, արդյոք նա ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը, Յուրի Խաչատուրովը կրկին բանավոր ՀՔԾ քննիչներին ասել է, որ չի ընդունում մեղադրանքները: Հետո արդեն որպես մեղադրյալ օգտվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածով սահմանված իրավունքից` լռել է»:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը