«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օգոստոսի 17-ին Երևանի Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել, որի ժամանակ ամփոփվելու է կառավարության աշխատանքի 100 օրը: «Ժողովուրդ» օրաթերթին հանրահավաքի նախապատրաստական աշխատանքների մասին մանրամասներ են ի հայտ դարձել: Մասնավորապես, վարչապետ ընտրվելուց հետո սա Նիկոլ Փաշինյանի և իր թիմի նման ֆորմատով առաջին հանդիպումն է լինելու քաղաքացիների հետ: Եվ այդպես առաջին հերթին նրանք ցանկանում են ստուգել հասարակության տրամադրությունները: Ոչ մեկ անգամ է նշվել այն մասին, որ թավշյա հեղափոխությունից հետո հասարակությունը էյֆորիայի մեջ է, և շատերը հիմա էլ են շարունակում այդպիսի ազդեցության տակ մնալ: Սակայն վերջին շրջանում հասարակության մի որոշ հատված էլ ամեն դեպքում սկսել է քննադատել նոր կառավարության գործելաոճը, կադրային քաղաքականությունը և այլն: Եվ այդ առումով այժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր թիմով Երևանի ավագանու ընտրություններից առաջ ցանկանում է ստուգել հասարակության տրամադրությունները և հասկանալ՝ հիասթափություն առկա է, թե ոչ, թե այդ ամենը սոցիալական ցանցերի գրառումների տպավորությունն է: Եվ այդ առումով կուսակցության առջև հստակ պայմաններ են դրված: Մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմի առջև խնդիր է դրել, որ հանրահավաքը պետք է լինի խիստ մարդաշատ: Նրա այդ մեսիջը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում հասկացել են շատ ուղիղ և արդեն բոլոր կառույցները սկսել են ակտիվ զբաղվել նախապատրաստական աշխատանքներով: Խոսքը բոլոր կառույցների մասին է, անգամ նոր բացված, նրանք ուզում են մեծ շուքով մարդաշատություն ապահովել՝ ըստ բնակավայրերի: Եվ այդ պատճառով էլ պայքարի մեջ են մտել բոլոր կառույցները: Եվ հիմա նրա թիմից շատերը Նիկոլ Փաշինյանի աչքին բարձրանալու համար փորձելու են շատ մարդ բերել, բոլորը լծվել են այս գործին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը