Օգոստոսի 8-ի երեկոյան Բեյլագանում տեղակայված զորամասերից մեկում մահացել է Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող, 2000 թ. ծնված Աբիլով Ֆահմին Աքիֆ օղլուն (Əbilov Fəhmin Akif oğlu): Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքը:
Հայտնել են, որ Ֆահիմը ինքնասպան է եղել, սակայն ընտանիքը դրան չի հավատում ու պնդում է, որ դիակի վրա կան այլ վնասվածքներ: Լրատվակայքը կապվել է նրա գյուղի ՏԻՄ ղեկավարի հետ, ով հաստատել է մահանալու փաստը: Նա ևս նշել է, որ նախնական տվյալներով զինծառայողը ինքնասպան է եղել: Դատելով նրա խոսքերից՝ ևս մեկ անգամ անցկացվել է դիակի զննություն:
Ներկայումս նրա դին գտնվում է հայրենի՝ Լերիկի շրջանի Քնջվո գյուղում, սակայն ընտանիքը երկար չի ցանկանում պահել և պատրաստվում է հուղարկավորել այսօր երեկոյան:
Հիշեցնենք, որ բաց աղբյուրների ուսումնասիրությունից հայտնի է դարձել 2018թ․ մահացած Ադրբեջանի բանակի և հարակից ուժային կառույցների 22 զինծառայողի մասին։
razm.info
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը