ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն այսօրվա ասուլիսում նման միտք առաջ քաշեց՝ ինչո՞ւ 2008թ. փետրվարյան օրերին բանակը քաղաքականության մեջ ներքաշելու պատմության մյուս մասնակիցները նստած չեն: Ըստ Սողոմոյանի, նրանց «անունները հայտնի են և տեսագրություն էլ կա, դրանցից մեկը առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն է»:
Ինչպես հայտնում է Iravunk.com-ը, այս հայտարարության հետ կապված կարելի է հիշեցնել հետևյալ փաստը: 2008թ. փետրվար 20-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ հաջորդ օրը հանրահավաքի մասնակիցներին անակնկալը է սպասում: Փետրվարի 21-ի հանրահավաքում իր ելույթում Տեր-Պետրոսյանը ներկայացրեց այդ անակնկալը: Առաջին նախագահի խոսքով` ինքը հանդիպել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հետ. «Այս պահին գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, նրան միացած մի այլ փոխնախարար` գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը, ժողովրդի անունից և բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը բանակցություններ են վարում: Բանակցությունների իմաստը հետևալն է, որ բանակի հրամանատարությունը հանձինս Մանվել Գրիգորյանի, Գագիկ Մելքոնյանի` հայտարարում է, որ ( ես լիազորված եմ իրենց հայտարարությունը Ձեզ փոխանցել) իրենք որպես բանակի փոխնախարարներ` կանգնած են ժողովրդի կողքին և պաշտպանելու են ժողովրդի վստահությանը արժանացած թեկնածուին»: Ավելին, նույն հանրահավաքում Տեր-Պետրոսյանը նաև հայտարարեց, որ բանակի այլ ղեկավարներ ևս միանալու են իրենց:
Անգամ այն փաստը, որ Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մանվելի հետ, արդեն իսկ բանակը քաղաքականացնելու փորձ է: Առավել ևս, որ հայտարարության նախօրեին անակնկալ խոստանալով, Տեր-Պետրոսյանը ցույց տվեց, որ այդ գործողությունը ծրագրված էր, այսինքն այնպես չէ, որ Մանվելն ինքն իրեն եկավ ու երդում տվեց Տեր-Պետրոսյանին: Իսկ այն, որ երկու փոխնախարաար միացել է Տեր-Պետրոսյանին՝ բանակը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փաստ է: Ընդ որում, տվյալ պահին լինելով զինվորական և քաղաքական գործընթացի մեջ ներքաշվելու համար նույնքան պատասխանատու են նաև նշված երկու փոխնախարարները:
Հիշեցնենք, սա ըստ Տեր-Պետրոսյանի պաշտոնական հայտարարության: Միգուցե նա ստե՞լ է բազմության առաջ՝ իրեն ուժեղ ցույց տալու համար, այդ տարբերակն էլ չբացառենք: Սակայն անկախ ամեն ինչից, առաջին նախագահի հայտարարությունը փաստ է, և այդ հիմքով եթե այս գործով դեռ չի հարցաքննվել Տեր-Պետրոսյանը, նախկին փոխնախարարներ Գրիգորյանն ու Մելքոնյանը, ապա խոստովանենք, որ այս առումով ՀՔԾ-ի պասիվությունն առնվազն տարակուսելի է:
Ի դեպ, սա օրակարգից չի հանում հարցը, թե ինչո՞ւ նաև 1996թ. դեպքերի առնչությամբ բանակը օգտագործելու հարցում Տեր-Պետրոսյանի նկատմամբ գործ չի հարուցվում:
Նյութն ամբողջությամբ կարդացեք Iravunk.com-ում:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը