Պատգամավորների միջնորդությունը մերժելը տարակուսելի է, մենք պայքարելու ենք. Շարմազանով

ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պատգամավորների միջնորդությունը։ Ըստ դատախազության՝ նախաքննության այս փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը և անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զօրու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը։ Այս որոշումը վրդովվեցրել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին։ Նա NEWS.am–ի հետ զրույցում հայտարարեց, թե տպավորություն է ստացել՝ ընտրովի արդարադատություն է իրականացվում։ Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցությունից միջնորդությանը միացել էր չորս տասնյակ պատգամավոր, ՀՅԴ–ից՝ երեքը, «Ծառուկյան» խմբակցությունից միայն Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Իշխան Զաքարյանը։ «Քոչարյանի կալանքի դեպքով իմ մոտ հստակ կասկածներ կան, որ Հայաստանում գործում է ընտրովի դատավարություն։ Դատախազության մերժումը համոզիչ չէ։ Ինչ պիտի աներ Քոչարյանը, որ կալանքից դուրս լիներ, պետք է փախնե՞ր Հայաստանից, Քոչարյանը թուրքերից չի փախել, ձեզնից ո՞ւր պիտի փախներ։ Քոչարյանը փախնող լիներ, չէր գա։ Պատգամավորների 45 ստորագրությունը մերժելը, առանց հիմքի մերժելը ինձ համար զարմանալի եւ տարակուսելի է»,–ասաց ԱԺ փոխխոսնակը։ Հարցին՝ միայն պատգամավորների միջնորդությունը մերժելու որոշման վրա հիմնվելո՞վ է պնդում, որ քաղաքական հետապնդում է իրականացվում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, Շարմազանովը պատասխանեց. «Էստեղ խնդիրը  պատգամավորներին վստահել–չվստահելը չէ, այլ ընտրովի արդարադատությունը, ես էլի եմ ասում՝ 2 պատգամավորի ստորագրությամբ «Սասնա ծռեր»–ին՝ ահաբեկչություն իրականացնողներին ազատ եք արձակում, կալանքի միջոցը փոխում եք, եւ մարդը, որը ինքնակամ ներկայացել է, Արցախի հերոս է, Արցախի ու Հայաստանի նախագահ, դնում ենք մի կողմ ու քաղաքական մերժողականություն ենք ցուցաբերո՞ւմ, փորձում ենք թշնամու կերպար ստեղծե՞լ»։ Շարմազանովը դժվարացավ հայտնել, թե որն է լինելու ՀՀԿ–ի հաջորդ քայլը  Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու գործում. «Հաջորդ քայլի մասին կասենք Վերաքննիչ դատարանի որոշումից հետո։ Ոչ մի թաքուն բան չենք անելու, ինչ–որ որոշենք՝ կանենք, որեւէ բանից չենք վախենում, որեւէ բանից կաշկանդված չենք, չունենք հայրենիք, որտեղ պիտի լինեն քաղաքական հետապնդումներ։ Մենք պայքարելու ենք հանուն արդարադատության՝ օգտվելով Սահմանադրությամբ սահմանված միջոցներից։ Քաղաքական պայքարի տարբեր միջոցներ կան»։ Շարամազանովը վստահեցրեց, որ ՀՀԿ–ն մտավախություն չունի, որ անազատության մեջ գտնվող Քոչարյանը Մարտի 1–ի գործով ՀՀԿ քաղաքական վերնախավից անուններ կհրապարակի։ «Մենք ոչ մի մտավախություն էլ չունենք, ի՞նչ անուն պիտի հնչեցնի, Մարտի 1–ի վերաբերյալ ես իմ կարծիքը հայտնել եմ դեռեւս 2008 թվականին։ Մենք Մարտի 1–ի բացահայտման ամենաշահագրգիռ կողմն ենք, որ բացահայտվեն տասը զոհերի մեղավորները»։

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am