Ձերբակալվել են Մասիսի զինվորական կոմիսարը, բաժանմունքի պե­տը, զինկոմիսարիատի նախկին աշխատակիցը և բժիշկ-մասնագետը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության օպերատիվ ստորաբաժանումների կողմից անցած ամիս­ների ընթացքում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցա­ռում­­ների ար­դյուն­քում բացահայտվել ու վնասազերծվել են կայուն հանցավոր խմբեր, որոնցում ընդգրկված միջ­նորդները, կազմակերպիչները, զինկոմիսարիատների գործող և նախկին պաշ­տոնատար անձինք, բժշկա­կան կենտրոնների աշխատակիցները, որ­պես կաշառք ստացած գումարների դիմաց, իրա­կա­նաց­րել են զորակոչիկներին պար­տադիր զինվորական ժամկետային ծառայությունից ապօրինի հիմքե­րով ազատելու կամ տարկետումներ տրամադրելու, ծառայության մեջ գտնվող ժամկետային զին­ծառայողներին նախ­ընտրելի զորամասեր տեղափոխելու, տարբեր ախտորոշումներով վաղա­ժամ­կետ զորացրելու գործընթացներ: Նախապատրաստված նյութերի հի­ման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել և քննվել են քրեական գործեր, ինչի մասին հանրությանը պար­բերաբար իրազեկվել է և կոչ արվել` ձեռնպահ մնալ նման եղանակներով զին­վո­րական ծառա­յու­թյու­նից խուսափելուց:

Չնայած այդ հանգամանքին և բազմաթիվ նախազգուշացումներին, պետության անվտանգությանն անմիջականորեն սպառնացող ապօրինի այդ գործընթացում ներգրավված անձինք դեռևս փոր­ձում են անօրինական ճանապարհներով գումարներ վաստակել: Ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական պայքար մղելով նման հանցավոր երևույթ­ների դեմ, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գոր­ծո­ղու­թյունների արդյունքում 2018 թվականի հուլիսին բացահայտել է ևս մեկ դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ ՊՆ Արարատի մարզի զինվորական կոմիսարիատի Մասիսի բաժանմունքի պետ Ս.Բ-ն, 2018 թվականի առաջին զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումների հիման վրա թվով 4 զորակոչիկների պարտադիր զինվորական ժամ­կետային ծառայությունից տարկետում տրամադրելուն օժանդակելու համար ստացել է շուրջ 7000 ԱՄՆ դոլար գումար, որի մի մասն իր ծանոթի միջոցով փոխանցել է բժշկական կենտրոնի բժիշկ-մասնագետին` ցանկալի ախտորոշում ստանալու համար, իսկ գումարի  մյուս մասը՝ Մասիսի զինկոմիսարիատի նախկին աշխատակից, պահեստա­զորի մայոր Մ.Գ-ին` Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամների միջոցով այդ զորա­կոչիկ­ների տարկետումը կազմակերպելու համար: Պարզվել է նաև, որ Մ.Գ-ն դեռևս պաշտոնավարման ընթացքում 4000-ական ԱՄՆ դոլար գու­մարի դիմաց, կազմակերպել է թվով 2 այլ զորակոչիկների տարկետումներ տրամադրելու գործըն­­թացը: Բացի այդ, նա զինծառայության հետ կապված տարբեր հարցեր կարգավորելու պատրվա­­կով 7 այլ անձանցից վերցրել է 150-4000 ԱՄՆ դոլար գումարներ, սակայն ստանձնած պար­­տա­­վորությունների կատարման ուղղությամբ որևէ գործողություն չձեռնարկելով` խաբեու­թյամբ հափշտա­կել է: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեա­կան գործ: ՀՀ ՊՆ Արարատի մարզի զինվորական կոմիսարիատի Մասիսի բաժանմունքի պե­տը, զինկոմիսարիատի նախկին աշխատակիցը և բժիշկ-մասնագետը ձերբակալվել են: ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նրանց մեղադրանք է առաջադրվել և ընտրվել խա­փան­ման միջոցներ: Նախաքննությունը շարունակվում է: ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am