Ամուլսարի ակտիվիստների բաց նամակը Տիգրան Ավինյանին

Ամուլսարի ակտիվիստները բաց նամակով դիմել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Արդեն շուրջ 50 օր է, ինչ Ամուլսարում շինարարական աշխատանքները դադարեցված են, և մենք հերթապահում ենք հանք տանող 4 ճանապարներին: Ավելի վաղ՝ այս տարվա մայիսին և հունիսին, մենք երկու անգամ դադարեցրել էինք մեր բողոքի գործողությունները, Ձեր, ինչպես նաև Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի հորդորով բացել հանք տանող ճանապարհները՝ վստահելով, որ կառավարությունը գոնե ժամանակավոր լուծում կտա խնդրին, սակայն, ինչպես գիտեք, այդ ընթացքում Լիդիան ընկերությունը կրկնակի հերթափոխով ու ավելի մեծ թափով է շինարարություն իրականացրել: Տեսնելով, որ այս իրավիճակում միայն մենք ենք կարողանում փաստացի երաշխավորել մեր իրավունքների և բնության պաշտպանությունը՝ մեր ուսերին ենք վերցրել Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի կասեցման ամբողջ ռիսկն ու պատասխանատվությունը՝ ժամանակ տալով Կառավարությանը, որ ծանոթանա և սահմանի իր լիազորությունների շրջանակներում հարցը լուծելու գործողությունները։ Մենք շատ լավ ենք գիտակցում, որ անգամ մեկ օր այստեղից մեր բացակայությունը կարող է հանգեցնել Լիդիանի կողմից մեծածավալ աշխատանքների վերսկսման, մեր իրավունքների ոտնահարման և անդառնալի հետևանքների՝ Վայոց Ձորի բնության, Հայաստանի ու տարածաշրջանի խմելու, հանքային և ոռոգման ջրերի, մարդկանց, կենդանական ու բուսական աշխարհի առողջության և կյանքի համար, ուստի վճռականությամբ ու նվիրումով շարունակում ենք այստեղ մնալ ու պահպանել Ամուլսարը։ Մենք սպասում ենք կառավարության նախաձեռնողականությանն ու ակտիվությանը, որպեսզի այն քննի Ամուլսարի ծրագրի հետ կապված նախկին կոռումպացված կառավարության գործած սխալները և այդ սխալները շտկելու գործողություններ ձեռնարկի, ինչպես նաև խիստ միջոցներ ձեռնարկի Լիդիան Արմենիայի ներկայացրած սպառնալիքների կապակցությամբ, թե վերջինս ՀՀ կառավարությանը միջազգային արբիտրաժում դատի կտա և կփորձի այդ միջոցով մեզնից խոշոր գումարներ կորզել։ Ամուլսարի խնդիրն իսկապես ՀՀ նոր կառավարության փորձաքարն է՝ ծառայելու ՀՀ ժողովրդի շահերին, ապացուցելու, որ այն ժողովրդի վստահության կառավարություն է։ Մենք արդեն գրեթե երկու ամիս, մեր ազատ կամքով ու բարձր գիտակցությամբ այստեղ գտնվելով, չենք տեսնում այս հարցում ՀՀ նոր կառավարության հանձնառության արդյունքները։ Մենք չենք կարող հանդուրժել, որ մեր ուժերը վատնվեն, հարցի լուծումը ձգձգվի մինչև ընտրությունները, այնուհետև տարբեր պատճառաբանություններով փորձ արվի «ազատվել» մասնավոր ընկերության համար խոչընդոտ համարվող «խնդրահարույց» քաղաքացիներից։ Մեկ ամիս առաջ, երբ Նիկոլ Փաշինյանն այցելեց Ջերմուկ և Ամուլսար, նա խոսեց աշխատանքային խմբի ձևավորման մասին, որը ստեղծվելու էր բոլոր մետաղական հանքերի հետ կապված փաստահավաք գործունեություն իրականացնելու համար, իսկ որպես առաջնահերթ խնդիր զբաղվելու էր Ամուլսարի խնդրով՝ մասնավորապես պատասխանելով հետևյալ հարցերին՝ արդյոք հանքը բացասական ազդեցություն ունենալո՞ւ է ջրերի վրա և Ջերմուկ առողջարանային քաղաքի վրա: Թեև այս մարմինը վերջապես կազմավորվել է և հույս ունենք, որ անհապաղ կանցնի իր փաստահավաք գործունեությանը, միևնույն ժամանակ կան ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով լիազորված այլ մարմիններ, որոնք ունեն այս հարցով պարտականություններ։ Մենք ցանկանում ենք իմանալ, թե ի՞նչ են անում պետական գերատեսչությունները՝ Ամուլսարի խնդրի և իրենց կամ այլ գերատեսչությունների կողմից նախկինում թույլ տված սխալ կամ հակաիրավական գործողությունների առնչությամբ. խնդրում ենք հանրությանը հաշվետվություն տալ այս մասին: Մենք նաև տեղյակ ենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված և հասարակական հիմունքներով գործող աշխատանքային խմբի գործունեության, տեղաշարժման և հանքավայրերում տեղազննություն ու փաստահավաք գործունեություն անցկացնելու, համայնքների անդամների Երևան հասնելու և հնարավոր հարակից այլ ծախսերի համար ՀՀ կառավարությունը որևէ բյուջե դեռևս չի տրամադրել, ինչը մենք գնահատում ենք մեր ֆինանսական, ժամանակային ու այլ ռեսուրսների չարաշահում։ Խնդրում ենք տեղեկացնել, թե ի՞նչ միջոցներով է կառավարությունը ապահովելու փաստահավաք աշխատանքային խմբի գործունեության էֆեկտիվությունը և կոնկրետ ե՞րբ են այդ միջոցները ապահովվելու։ Նաև ինչպե՞ս է կառավարությունն ապահովելու աշխատանքային խմբի անդամ հանդիսացող պետական պաշտոնյաների ու գերատեսչությունների ներկայացուցիչների հանձնառու ու արդյունավետ գործունեությունը, այլ ոչ թե՝ ձևական ներկայությունը։ Խնդրում ենք մեզ հետ՝ Հայաստանի համար բնապահպանական, տնտեսական ու իրավական ամենալուրջ հարցերից մեկում անմիջականորեն ներգրավված քաղաքացիներիս հետ Ամուլսարի առնչությամբ կառավարության վերը նշված գործողությունների և պլանների մասին տեղեկացնել, ապահովել այս հարցում կառավարության հաշվետվողականությունը հանրությանը»:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am