Գեւորգ Պետրոսյանը՝ իր սխալի մասին. aravot.am

«Ծառուկյան» խմբակցության նիստում Գագիկ Ծառուկյանը, քննարկելով խմբակցության անդամ Գեւորգ Պետրոսյանի՝ մանդատից հրաժարվելու դիմումը, պատռել է այն՝ ասելով. «Որեւէ մեկը կարո՞ղ ա մտածի, որ Գեւորգը կարա ծախված լինի, ական լինի, պատվեր կատարի: Նա կարա՞ լինի դավաճան: Գեւորգը չի կարա չէ՞ ոչ ծախված լինի, ոչ պատվեր կատարի»: Նա ասել է, որ Գեւորգը «մաքուր ա», նվիրված մարդ. «Հիմնական խնդիրը, որ էսօր եղել ա, անձնական հարց է, որը որեւիցե քաղաքական գործիչ իրավունք չունի մասսայականացնի: Տարբեր դաշինքներում բոլորս տեսնում ենք, որ մարդիկ իրար չսիրելով, ատելով՝ հայտարարությունները անում են շատ հարգալից: Ես իր հետ խոսել եմ, ինքը հասկացել ա, որ անձնականը քաղաքականության մեջ իրավունք չունենք հրապարակելու: Ինքը հասկացել ա իր բացթողումը»: Հիշեցնենք, որ Գեւորգ Պետրոսյանը սխալ էր համարել Նաիրա Զոհրաբյանի առաջադրումը՝ որպես Երեւանի քաղաքապետի թեկնածու: Ըստ Ծառուկյանի, «անձնական հարցերը կարային հանդիպեին, էլի նեղ կրուգում քննարկեին, ասեին: Բոլոր տեղերում էլ խոսակցություններ ա գնում»: Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցեց Գեւորգ Պետրոսյանի հետ: Մեր հարցին՝ երբ դուք գրել եք, որ Նաիրա Զոհրաբյանին քաղաքապետի թեկնածու առաջադրելը քաղաքական պատվանդան չունի, դուք անձնական խնդիրների՞ց եք դա արել, ինչպես պնդում է Գագիկ Ծառուկյանը, անձնականը բերել եք քաղաքականությո՞ւն՝ Պետրոսյանը պատասխանեց. «Անձնական ասածը՝ նկատի ունի ոչ թե անձը անձի դեմ թշնամությունը, այլ զուտ անձնական, գործնական հատկանիշների հետ կապված: Բայց այդ թեման արդեն փակ է, ես խնդրում եմ այդ հարցի հետ կապված կրքեր չբորբոքել: Ես իմ կարծիքն արտահայտել եմ, տպավորություն է ստեղծվել, թե գուցե ես գործել եմ այլ անձանց հետ համաձայնեցված, բայց ներկուսակցական որոշակի տարաձայնություն է եղել, հիմա դա հարթվել է»: Հարցին՝ Դուք ասել էիք, որ այդ թիմում էլ անելիք չունեք, եթե Նաիրա Զոհրաբյանն է առանցքը, հիմա ո՞նց եք անելիք գտնելու՝ Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Ես դրա համար ասել եմ՝ «եթե», բայց առանցքը եղել է եւ մնում է Գագիկ Ծառուկյանը»: Գագիկ Ծառուկյանն ասաց, որ «Գեւորգ Պետրոսյանը դիմումը գրել ա, ասել ա՝ պարոն Ծառուկյան, եթե իմ թիմն էլ կկասկածի, որ ես կարող ա ական լինեմ, ես ոչ թե միայն պատգամավորությունից, ես երկրից էլ կգնամ»: Հարցին՝ ինչո՞ւ էիք երկրից գնում՝ Պետրոսյանը պատասխանեց. «Եթե մի մարդու մասին, որը Հայաստանում հայտնի մարդ է, որեւէ մեկը մտածի, որ ինքը դավաճան է, երրորդ ուժերով կարող է դուրս գալ իր հարազատների դեմ, այդ մարդը ո՞նց կարող է ապրել Հայաստանում: Այստեղ խնդիրը զուտ բարոյական էր: Որեւէ բան չկար, որ ես ստիպված լինեի Հայաստանը լքել: Ես ծնվել եմ Հայաստանում, մահանալու եմ Հայաստանում: Խոսքը նրան է վերաբերում, որ եթե իմ թիմակիցները, իմ կուսակցության ղեկավարը հանգեին այն եզրակացության, որ ես իրենց հետեւից քայլեր եմ անում, սա զուտ ամոթալի իմաստով, բարոյական իմաստով, այո, մարդ պետք է հեռանա երկրից, եթե ինքը համարվի դավաճան»: Ծառուկյանն ասում է, որ «Գեւորգին չեմ հրավիրել նիստին, որ եթե ինչ-որ բան ունեք իր մասին ասելու, առանց կաշկանդվելու ասեք»: Գեւորգ Պետրոսյանն էլ ասաց, որ ինքն է խնդրել, որ չգա այդ հավաքին, որ թիմակիցները չկաշկանդվեն: Շարունակությունը՝ այստեղ.

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am