Օգոստոսի 6-ին, ժամը 17:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս` ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել դատապարտյալ Լ. Գ.-ի անվամբ քաղաքացի Գ. Մ.-ի կողմից բերված հանձնուքը, որի արդյունքում աղցանի մեջից հայտնաբերվել և առգրավվել է դարչնագույն, փոշենման զանգվածով 5 պոլիէթիլենային փաթեթ՝ ընդհանուր 4.6 գրամ քաշով: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, հայտնաբերված զանգվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Նույն օրը՝ 16:00-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Վ. Դ.-ին տեսակցության եկած կնոջ՝ Մ. Ն.-ի անձնական զննությամբ վերջինիս ձախ թևին հայտնաբերվել և առգրավվել է հեռահաղորդակցության միջոց՝ սմարթ ժամացույց:
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը