Լարված իրավիճակ Սևանում. 200-ից ավելի բնակիչներ պահանջում են տարածքային կառավարման, առողջապահության, բնապահպանության նախարարներին

Այսօր՝ օգոստոսի 7-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 200-ից ավելի Գեղարքունիքի մարզի բնակիչներ, ի նշան բողոքի, հավաքվել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի Սևանի գաի պոստի հարևանությամբ: «Սաղ աշխարհը հպարտացելա Սևանով, դեռ ԽՍՀՄ տարիներից Սևանում ամառվա սեզոնին ասեղ գցելու տեղ չկար: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նույն վիճակն էր: Սևան հանգստանալու էին գալիս ոչ միայն մայրաքաղաքից ու Արցախից այլ նաև ԱՊՀ և ախարհի շատ երկրներից: Վերջին օրերին չգիտես որ ծալապակասի ուղեղով անցել է ու հայտարարություն է տարածել, թե իբրև Սևանի ջուրը թունավորված է և այն լողանալու համար վտանգ է ներկայացնում: Հետաքրքիր է, էդ տեղեկություններ տարածողները, ովքեր իրենց համարում են բնապահպաններ, գոնե մի անգամ թամահ արե՞լ են այս օրերին գան Սևան: Երևանի իրենց կաբինետներում վեր ընկած կեղծ տեղեկություններ են տարածում, իսկ մենք հայերս էլ, ինչպես գիտենք, «մուտիլովկաներին» շուտ ենք հավատում: Եթե Սևանի ջուրը վտանգ է ներկայացնում իրենից, էդ ինչո՞ւ են Արարատյան դաշտավայրը Սևանի ջրով ոռոգում, ինչա, կառավարությունը մեր թշնամի՞ն է, որ խրախուսում է թունավոր ջրով դաշտավայրը ոռոգել: Մենք պահանջում եննք, որպեսզի մարզ այցելեն տարածքային կառավարման, բնապահպանության ու առողջապահության նախարարները: Որոշել էինք այսօր ճանապարը փակեինք, սակայն որպես նախազգուշացում՝ չենք փակում, բայց եթե խնդրին ընթացք չտրվեց, այլ ելք չկա, դիմելու ենք կտրուկ միջոցների: Իշխանափոխությունից հետո ասում էին, թե էլ երբեք հարկային տեռոր չի լինի: Էլ տեռորը պոզով-պոչո՞վ է լինում: Նախկինում լողափերին տեղադրված զրուցարան- տաղավարների համար վճարում էինք 50 հազար, իսկ հիմա սարքել են 150-200 հազար: Ինչա թե մարդը մի քանի րոպե ուշացնում է ՀԴՄ կտրոնը տա: Ամեն տարվա վերջ կառավարության տաքուկ կաբինետներում նստած որոշ վերլուծաբաններ վերլուծություն են ներկայացնում, ասելով, թե ամռանը Հայաստանից ավելի շատ հանգստացողներ են մեկնել Վրաստան, քան մնացել են մեզ մոտ: Եթե նման ձև են աշխատելու, որոշ բնապահպանների նման կեղծ տեղեկություններ տարածելով, բա էլ ի՞նչ եք ուզում: Դա է լինելու գինը: Մենք վստահ ենք՝ Սևանը երբեք թունավորված չի եղել, Սևանա ջուրը երբեք իրենից վտանգ չի ներկայացրել, դա ինչ-որ մարդկանց տարածած կեղծ տեղեկատվություն է: Պահանջում ենք նշված նախարարների ժամանումը այստեղ: Հակառակ դեպքում՝ մենք էլ կթունավորենք երթևեկությունը, կփակենք ճանապարհը մինչև պատկան մարմինները տեղներից ժաժ գան»: «Որոշ բնապահպանների ֆանտազիան հասել է նրան, որ չգիտես գուգլից, թե որտեղից իրանց գլխի չափ շնաձկան նկար են տարածել ու մարդկանց մոլորեցնում են, թե դա բռնել է ծովագյուղցի Սևոյենց Կարոն, բայց դաժե ընտրությունների ցուցակներով նայես՝ ըտենց մարդ չկա, որ խորանաս էլ գերեզմանոցում էլ չկա: Այ նման անհեթեթ ու անպատասխանատու տեղեկություններ տարածելով են փորձում մարդկանց մոլորեցնել»,- գանգատվում էին բնակիչները:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am