Խնդրահարույց է մահաբեր սպառազինության մատակարարումն Ադրբեջանին . Տիգրան Բալայան (տեսանյութ)

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց,որ  շարունակում են  հետամուտ լինել Սլովակիայից Ադրբեջան սպառազինությունների ապօրինի փոխանցման խնդրին, հայկական կողմն այդ հարցը բարձրացրել է նաև ԵԱՀԿ շրջանակներում՝ նկատի ունենալով, որ Սլովակիան գալիք տարի նախագահելու է այդ միջազգային կազմակերպությունում: Լրագրողների այն հարցին, թե ՀԱՊԿ անդամ երկու երկիր՝ Ռուսաստանն ու Բելառուսը, հսկայական սպառազինություն են մատակարարում Ադրբեջանին և ո՞րն է լինելու Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը, ինչպե՞ս է Հայաստանը բարձրացնում այդ հարցը Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ, Տիգրան Բալայանն ասել է. «Վարչապետն անձամբ անդրադարձել էր այդ հարցին, այդ մասին քննարկել էր Բելառուսի նախագահի հետ հանդիպման ժամանակ: Նոր և հին իշխանությունները բարձրաձայնել են այդ հարցի մասին և՛ ռուսաստանցի, և՛ բելառուսցի գործընկերների առջև: Մեր դիրքորոշումը հետևյալն է, որ խնդիրը չկենտրոնանա կոնկրետ մեկ երկրից մատակարարումների վրա, օրինակ, Սլովակիայից մատակարարումներն օրենքի, գործող միջազգային իրավունքի խախտում են, և երբ տրված է վերջնական օգտագործողի սերտիֆիկատը մեկ երկրի համար, բայց այդ զենքը, բոլորը փայլուն գիտեն, որ հայտնվում է մեկ այլ երկրում: Ինչ վերաբերում է օրենքի շրջանակներում զենքի մատակարարումներին, մեր հնարավորություններն այդ դեպքում սահմանափակ են, ազդելու իրավական որևէ մեխանիզմ մենք չունենք: Մենք շարունակում ենք վերահաստատել մեր այն պնդումը, սկզբունքային դիրքորոշումը, որ խնդրահարույց է ցանկացած զենքի, մահաբեր սպառազինության մատակարարումն Ադրբեջանին՝ հաշվի առնելով Ադրբեջանի անկանխատեսելի արտաքին քաղաքականությունը, հաշվի առնելով Ադրբեջանում մարդու իրավունքների խայտառակ վիճակը, որ այդ զենքը կարող է օգտագործվել ոչ միայն պոտենցիալ արտաքին հակառակորդների դեմ, այլ սեփական բնակչության դեմ»:

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան Ոստիկանները հայտնաբերել են Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am