Ներգաղթի վիճակագրություն կա՞: Աշխատատեղերի ավելացմա՞ն, տնտեսության մեջ ի՞նչ կա

«Իրատես» թերթը գրում է. «ԱԺ-ում ու կառավարությունում հանձնաժողովներ են գործում, փոփոխություններ են անում, իսկ որևէ մեկը մտածու՞մ է ընտրողի մասին: Կամ` մտածո՞ւմ է` ի՞նչ է կատարվում կուսակցությունների ներսում: Կա՞ վիճակագրություն, թե քանի ՀՀԿ-ական է դարձել ՔՊ անդամ: Կամ` ի՞նչ գաղափարախոսությամբ են կուսակցությունները գնալու ընտրությունների: Ի՞նչ ծրագրով: Չկա՞ վտանգ, որ ՀՀՇ-ն դարձավ ՀՀԿ, ՔՊ-ն դառնալու է ՀՀԿ:

Կա՞ ընդդիմություն Հայաստանում և ի՞նչ է պահանջում, թե՞ դա տրենդում չէ ու շոուի մաս չէ: Խորհրդարանական ու արտախորհրդարանական կուսակցությունները ունե՞ն իրավիճակի գնահատական: Պատրա՞ստ են նոր իրավիճակում գործել, թե՞ շարունակելու են պոպուլիզմի ու դեմագոգիայի շառավղով շարժվել, հավելած բարեգործության շահավետ ճանապարհը: Այսօր ինչպես անձրևից հետո սնկերի պես կուսակցություններ են ծլարձակում` ո՞ւմ շահերն են նրանք ներկայացնելու ու ո՞ւմ են սպասարկելու: Արտաքի՞ն, թե՞ ներքին: Ժամանակը չէ՞, որ քաղաքականությունից հեռանան բիզնես նախագիծ կուսակցությունները, որ ստեղծվել են այս ու այն մարդու քաղաքական հավակնությունների համար: Կամ` այն կուսակցությունները, որ ըստ իրավիճակի ճամբար են փոխել` մեկ օրում ընդդիմադիր կամ իշխանական դառնալով: Եթե երկիրը իսկապես բարեփոխվում է, պետք չէ՞ պատրաստվել սահմանադրական փոփոխությունների:
Բոլոր քաղաքական փոփոխությունների բովում վերստին չե՞նք մոռանում մարդուն` միջին վիճակագրական հային, որ ինքնահոսի է մատնված ու առայժմ ստանում է միայն շոկային տեղեկություններ տարբեր ոլորտներում` բիզնես, կրթություն, գիտություն, առողջապահություն, մշակույթ, տեղական ինքնակառավարում, չարաշահումների ու յուրացումների մասին: Իսկ կենսամակարդակում փոփոխություն չունի: Հայաստանի տարբեր մակարդակի պաշտոնյաներ մեկնում են աշխարհի տարբեր երկրներ ու փորձում են ներդրումներ ապահովել, պաշտոնական տեղեկություն որևէ ոլորտում արված ներդրումների ու հեռանկարային զարգացման մասին կա՞: Մի արտոնություն Հայաստանի հպարտ քաղաքացիները, այնուամենայնիվ, ունեն` անարգել փակել ճանապարհներն ու շրջափակել պետական հաստատությունները` պահանջելով այս ու այն պաշտոնյայի հրաժարականը, վերջերս նաև` պաշտոնանկության բեկանումը: Քիչ չէ՞: Տնտեսության մեջ ի՞նչ կա: Բացի սկանդալներից` բնապահպանական ու կոռուպցիոն: Ամուլսարին ավելացել է Սևանը իր թունավոր ջրիմուռներով: Որտեղ ճանապարհ է քանդվում` քարաթափման պատճառով, ամիսներով մնում է փակ` իբրև արդյունավետ կառավարման ցուցիչ: Ներգաղթի վիճակագրություն կա՞: Աշխատատեղերի ավելացմա՞ն»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան Ոստիկանները հայտնաբերել են Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am