Եթե նեղված եք, ուրեմն զոհ եք․ արմատական ներումը դուրս կբերի զոհի արգավիճակից

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ես հաճախ եմ օգտագործում «աբիժնիկ» բառը, որը տգեղ, օտարահունչ, ռուսերենին չտիրապետող իմ հայրենակիցների համար անhասկանալի բառ է: Բայց ես ուրիշ բառ չգիտեմ, որը կբնութագրի մարդկանց հոգեվիճակը և նրանց մտքերի, տրամադրությունների «շարժիչ ուժը»: Որպես օրինակ արդեն բերել եմ վերջին 25 տարում Հայաստանից գնացած մարդկանց: Նրանցից շատերի սրտում որպես խորը վերք կա նեղվածություն Հայաստանի առաջին, երկրորդ, երրորդ նախագահներից, նրանց ղեկավարած իշխանությունից, կոնկրետ պաշտոնյաներից, օլիգարխներից, որոնք, այդ մարդկանց կարծիքով, ստիպել են նրանց լքել հայրենիքը: Հիմա այդ մարդիկ, շատ հնարավոր է, ունեն լավ տներ, մեքենաներ, ամեն օր ուտում են համեղ խորովածներ ու քյաբաբներ, բայց հոգու խորքում դժբախտ են: Եվ նրանց դժբախտության գլխավոր պատճառն այն է, որ իրենք իրենց համարում են վերը թվարկած մարդկանց կամ ինստիտուտների ԶՈՀԸ: Բայց ինչո՞ւ միայն այդ մարդիկ: Իսկ ե՞ս: Մոտ կես դար առաջ մեր դասարան փոխարինելու էր եկել ֆիզիկական կուլտուրայի դասատու՝ մինչև հիմա հիշում եմ նրա անունը, բայց այստեղ չեմ գրի: Նա շատ երիտասարդ էր, հազիվ 25 տարեկան լիներ և, հավանաբար, հենց այդ պատճառով աշխատում էր ինքնահաստատվել երեխաներին վիրավորելով: Անպատվեց նաև ինձ: Տեսնո՞ւմ եք, 50 տարի է անցել, իսկ ես դա հիշում եմ: Նման դեպքերը՝ մանավանդ, երբ տեղի են ունենում մանկության տարիներին, դրոշմ են թողնում մեր հոգու մեջ՝ դա անխուսափելի է: Բայց ես արդեն շատ հասուն տարիքում՝ 40 տարեկանից հետո սկսեցի հասկանալ, որ այդ դեպքերը կարիք չկա մոռանալու (որքան շատ ես փորձում մոռանալ, այնքան հաճախ ես հիշում), ես պետք է արմատապես ներեմ: Հակառակ դեպքում ես կդառնամ այն ֆիզկուլտի դասատուի ԶՈՀԸ: «Ոչ, ես երբեք նրան (նրանց) չեմ ների, բա Հիտլե՞րը, բա Թալեա՞թը, բա Ստա՞լինը»,- այդպիսին կլինի ընթերցողների մեծամասնության պատասխանը: Բայց արմատական ներումը (այս եզրն է օգտագործում ամերիկացի հոգեբան Քոլլին Թիփինգը) չի նշանակում, որ դուք պիտի ընկերանաք ձեզ նեղացրած մարդու հետ, որ դուք արդարացնում եք նրա արածները, որ դուք պատիժ չեք պահանջում, եթե նա հանցագործություն է կատարել, չի նշանակում նաև, որ պետք չէ կատարվածից դասեր քաղել: Դա նշանակում է միայն մի բան. այդ դրոշմը, այդ «էջանիշը» դուք հանում եք ձեր սրտից, դուք դուրս եք գալիս մարդկանց, կառույցների, հանգամանքների ԶՈՀԻ կարգավիճակից: Եթե նեղված եք, ուրեմն ձեզ զոհ եք զգում»: Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 211 անգամ
Լրահոս
Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան Ոստիկանները հայտնաբերել են Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am