Մեզ համար շատ բարդ է լինելու Երևանի ավագանու ընտրություններին հաղթելը. Ալեն Սիմոնյան

«Ժողո­վուրդ» թերթը  գրում է.«Ժողո­վուրդ» թերթը զրուցել է Ալեն Սիմոնյանի հետ պարզելու համար, թե ինչն էր խնդիրը, որ ինքը չընտրվեց քաղաքապետի թեկնածու: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից: Հուլիսի 29-ին հայտնի դարձավ, որ «Քա­ղաքացիական պայմանագիր» կուսակ­ցության քաղաքապետի թեկնածուն դերա­սան Հայկ Մարությանն է: Հիմնական պայքարն ընթանում էր Մարությանի և ՔՊ անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատ­գամավոր Ալեն Սիմոնյանի միջև:

-Պարո´ն Սիմոնյան, Հայկ Սարությանը Ձեր ընկերն է, և գիտենք, որ Դուք եք նրան ծանոթացրել կուսակիցների հետ: Հիմա անարդար չէ՞, որ Մարությանը դարձավ քաղաքապետի թեկնածու և ոչ Դուք:
-Առանց մեկնաբանության: -Սոցիալական ցանցերում օգտատերերի մի հատված լուրջ չի վերաբերվում Հայկ Մարությանին՝ որպես քաղաքապետի թեկնածու: Իր մարմնավորած կանացի դերերից նկարներ են տեղադրում և զվարճալի գրառումներ անում: Այս առումով կարծում եք՝ ՔՊ-ի կատա­րած ընտրությունն արդարացված էր: -Ես հայտարարություն եմ արել և հիմա չեմ ուզում որևէ կերպ իմ հայտարարությա­նը հակասել: Հայկ Մարությանը դարձել է ՔՊ կուսակցության թեկնածու: Ես կուսակցության հիմնադիր-անդամ եմ, և կուսակ­ցության որոշումն ինձ համար առաջնային դեր ունի: -Այսինքն՝ անկախ նրանից, թե ինչ դիրքո­րոշում ունեք, պետք է կուսակցության որոշ­ումն ընդունեի՞ք: -Եթե ես կիսեի այդ դիրքորոշումը, որը եղել է, ես իմ թեկնածությունը կհանեի և չէի պայքարի այդ տեղի համար, և ինքս կքվե­արկեի Հայկ Մարությանի օգտին: Ես քվեարկել եմ իմ օգտին, ես քաղաքական ճա­նապարհ եմ անցել, ես քաղաքական հայտ եմ ներկայացրել, կուսակցությունը կայաց­րել է այլ որոշում: Այդ որոշումն ինձ համար առաջնային է:
-Խնդիրը Ձե՞ր մեջ էր, թե՞ այլ հարց կար, որ Դուք չդարձաք ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն:
-Ես չեմ կարծում, որ իմ մեջ որևիցե խն­դիր կա, ու ես որևիցե խնդիր իմ անձի հետ կապված չեմ նկատել ոչ քննարկմանը, ոչ ընդհանրապես: Իսկ մնացած մասով հարցի հասցեատերը ես չեմ: -Ձեզ համար համոզի՞չ էին այն փաս­տարկները, որ հնչել են Մարությանի թեկ­նածության վերաբերյալ: -Եթե համոզիչ լիներ, ես ինձ չէի քվեարկի: -Մի քանի թեկնածուներ ինքնաբացարկ հայտնեցին՝ հասկանալով, որ հիմնական պայքարը Ձեր և Մարությանի միջև է լինե­լու: Իսկ Դուք մինչև վերջ ինքնաբացարկ չներկայացրիք: -Ինչո՞ւ պիտի ինքնաբացարկ հայտնեի: Եթե իրենք հասկացել են, որ մեր միջև է պայքարը լինելու, ես էլ եմ էլի երևի հասկա­ցել, որ մեր միջև է լինելու, և ինքնաբացարկ հայտնելու որևիցե ցանկություն չի եղել: -Եթե հաշվի առնենք, որ այլ ուժերի դեպ­քում քաղաքականության մեջ փորձառու­թյուն ունեցող մարդկանց անուններ են շրջանառվում: Ըստ Ձեզ՝ ՔՊ-ի ներկայացրած թեկնածուն համարժե՞ք է մյուսների հետ: -Չեմ պատասխանի այդ հարցին: Առանց մեկնաբանությունների: -Ընդհանուր առմամբ, ի՞նչ շանսեր եք տեսնում ՔՊ-ի համար քաղաքապետի ընտրություններին: -Ես վստահ եմ, որ անկախ նրանից, թե ով­քեր կլինեն թեկնածուները, շատ բարդ է լինելու ընտրությունը, և շատ բարդ է լինելու այդ ընտրություններին մեզ համար հաղթելը: -Կարծում եք՝ թեժ մրցակցությո՞ւն է սպասվում: -Միանշանակ: Համոզված եմ դրանում:   Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան Ոստիկանները հայտնաբերել են Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am