Խաչիկ Ասրյանի կուսակցությունը դատապարտում է «ՀԱՊԿ-ի միջազգային հեղինակությունը խարխլող միտումնավոր գործողությունները»

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը խստագույնս դատապարտում է ՀԱՊԿ-ի միջազգային հեղինակությունը խարխլող միտումնավոր գործողությունները: Այս մասին հայտարարություն է տարածել Խաչիկ Ասրյանի գլխավորած նորաստեղծ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը: հայտարարությունում ասվում է. «Հայաստանի Հանրապետությունում սույն թվականի ապրիլ-մայիսյան իրադարձությունների արդյունքում, իբրեւ սիրո եւ համերաշխության հեղափոխություն անվան տակ, բայց իրականում՝ նախկին իշխանությունների կողմից սույն թվականի մայիսի 8-ին բացահայտ կազմակերպված նպատակային իշխանափոխության արդյունքում, Հայաստանի, այսպես կոչված, իշխանությունը ժամանակավորապես հանձնվեց Նիկոլ Փաշինյանին, ում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում 100-օրյա գործունեության մասին, կխոսենք առաջիկայում: Պարոնայք եւ տիկնայք, միթե, իրոք, չեք գիտակցում, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Երկիր մոլորակի բոլոր պետությունների համար մեծ հեղինակություն վայելող, եւ, որ հայերիս համար ամենակարեւորը` Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության միակ երաշխավոր ռազմաքաղաքական կազմակերպությունն է: Եվ, առանց պաշտոնապես զգուշացնելու ՀԱՊԿ-ին, Հայաստանի բարձրագույն իշխանության որոշումով, Հայաստանի ներքին խարդավանքների եւ անձնական վենդետաների արդյունքում՝ մեղադրանք եք առաջադրում ՀԱՊԿ-ի գործող գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին՝ մեկընդմիշտ ջնջելով Հայաստանի ու հայ ժողովրդի արտաքին անվտանգության միակ երաշխավոր, միջազգային հեղինակություն վայելող ՀԱՊԿ-ի հետ ռազմաքաղաքական կենսական համագործակցությունը, եւ ՀԱՊԿ-ի հիմնադիր, հայ ժողովրդի համար քրիստոնյա եղբայր ռուս ժողովրդի, ասել է թե՝ Ռուսաստանի Դաշնության հետ դարավոր բարեկամությունը՝ միայն ու միայն ոգեշնչելով ինքնիշխան Հայաստանի Հանրապետության եւ Երկիր մոլորակի բազմաթիվ պետությունների համար ռազմաքաղաքական դաշտում թշնամի հանդիսացող ՆԱՏՕ-ին: Եթե դուք, իրոք, մտահոգված լինեիք Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի արտաքին անվտանգության համար, ապա նույնքան մտահոգված կլինեիք նաեւ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգությունը պաշտպանող ՀԱՊԿ-ի միջազգային հեղինակության պահպանման համար, եւ ուրեմն, դուք պարտավոր էիք շատ արագ, դիվանագիտական ճանապարհով՝ ոչ հրապարակային, անհնարինը դարձնել հնարավոր, որպեսզի ՀԱՊԿ-ի ղեկավարությունը փոխեր ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, որից հետո նոր միայն մեղադրանք առաջադրեիք Յուրի Խաչատուրովին՝ չսասանելով ՀԱՊԿ-ի միջազգային հեղինակությունը: Իսկ դուք դա չարեցիք: Սա նշանակում է, որ դուք, նախապես պատրաստվելով, եւ Յուրի Խաչատուրով անվան, ազգանվան տակ, հրապարակավ, հստակ գործողություն կատարեցիք՝ հեղինակազրկելու, կրկնում եմ, ՆԱՏՕ-ի համար ահ ու սարսափ դարձած ՀԱՊԿ-ին: Միթե ձեզ թվում է, որ ակնհայտ պատվիրված պետականակործան այս ծրագրերի իրականացման արդյունքում դուք իրավունք ունեք եւ կարող եք գլխիվայր շրջել նորանկախ Հայաստանի 26-ամյա փառապանծ պատմությունն ու այդ պատմության գլխավոր ձեռքբերումը՝ արցախյան փառավոր հերոսամարտը, եւ ոչնչացնել, առաջիկա հազարամյակում տեղի ունեցող, Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի ազնիվ, հավատարիմ եւ անդավաճան բարեկամությունն ու համագործակցությունը եւ՛ Ռուսաստանի Դաշնության, եւ՛ ՀԱՊԿ-ի հետ: Իհարկե, չե՛ք կարող: «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը խստագույնս դատապարտում է ՀԱՊԿ-ի միջազգային հեղինակությունը խարխլող Հայաստանի Հանրապետության ժամանակավոր իշխանությունների կողմից իրականացված միտումնավոր գործողությունները»:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան Ոստիկանները հայտնաբերել են Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am