Խաչատուրովի անձեռնմխելիությունը Հայաստանում չի գործում

Sut.am. Ինչպես հայտնի է, 2018 թվականի հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայության միջնորդությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քննեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կալանավորման հարցը և որոշեց նրան նկատմամբ խափանման միջոց ընտրել 5 միլիոն դրամ գրավը: Դրան ի պատասխան բազում հրապարակումներ եղան, որտեղ Հայաստանի իշանությունները մեղադրվում էին Խաչատուրովի դիվանագիտական անձեռնմխելիությունը խախտելու մեջ: Այնինչ, Յուրի Խաչատուրովը Հայաստանում դիվանագիտական անձեռնմխելիություն չունի: Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Գլխավոր քարտուղարի անձեռնմխելիության հարցը կարգավորվում է Հավաքական անվտանգության մասին կազմակերպության իրավական կարգավիճակի վերաբերյալ 2002թ. հոկտեմբերի 7-ի Համաձայնագրով: Համաձայն նշված Համաձայնագրի 11-րդ հոդվածի, Գլխավոր քարտուղարը և նրա ընտանիքի անդամները գտնվելու պետության տարածքում օժտված են անձեռնմխելիությամբ 1961թ. «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայով սահմանված ծավալով, եթե չեն հանդիսանում գտնվելու պետության քաղաքացի: Միաժամանակ, ըստ Համաձայնագրի 1-ին հոդվածի «գտնվելու պետություն» նշանակում է այն անդամ պետությունը, որի տարածքում գտնվում է Կազմակերպության քարտուղարությունը կամ անցկացվում է Կազմակերպության միջոցառումը: Յուրի Խաչատուրովը, ինչպես հայտնի է, Հայաստանի քաղաքացի է և կալանավորման իր նկատմամաբ քրեական հետապնդումը սկսելու ժամանակ Հայաստան չի եկել գործուղմամբ, ՀԱՊԿ որևէ մջոցառմանը մասնակցելու համար: Ուստի, նրա վրա չի կարող տարածվել դիվանագիտական անձեռնմխելիությունը: Հիշեցնենք, որ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը մի խումբ անձանց հետ (այդ թվում՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի) մեղադրվում էր Սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու մեջ, որը կայանում էր Զինված ուժերի քաղաքական չեզոքության խախտման, դրանք խաղաղ ցուցարարների դեմ օգտագործելու մեջ, ինչի միջոցով խախտվել են Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով և 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված նորմերը (սահմանադրական կարգը):

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան Ոստիկանները հայտնաբերել են Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am