Նախազգուշացում, տուգանք

Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մարզային կառույցների ղեկավարների, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրել է քննարկում, որի առանցքում եղել են աղբը չնախատեսված վայրում թափելու դեպքերն ու դրանք ուշադրության կենտրոնում պահելը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տարածքային ներդրումային քաղաքականության և ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Նարինե Ավետյանը նշեց, որ չնախատեսված տեղում աղբ թափելու դեպքում տուգանքներ սահմանելու օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ են մտել հունիսի 26-ին:

«Այժմ քննարկումներ ենք անցկացնում ՀՀ ոստիկանության, մարզային կառույցների ղեկավարների հետ, որպեսզի ուշադրության կենտրոնում պահեն խնդիրը և անհրաժեշտության դեպքում կիրառեն տուգանելու դրույթները: Օրենսդրական նոր փոփոխություններով տուգանքներն ավելի կոնկրետացել են: Տուգանքի չափը կախված է այն հանգամանքից, թե աղբը որտեղ է թափվում, ինչ ծավալի է, ինչ տեսակի: Տուգանքները սկսվում են 15 հազար դրամից: Ի դեպ, այստեղ պետք է ընդգծեմ, որ մեր նպատակը սոցիալական խնդիր առաջացնելը չէ, կլինի նախազգուշացում, հետո տուգանք, սակայն փորձը ցույց է տալիս, որ քաղաքացու գրպանին կպնելու դեպքում տեղաշարժ նկատվում է»,-ասաց Նարինե Ավետյանը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ուշադրության կենտրոնում են աղբանոցներն ու դրանց կարգավիճակը: Նարինե Ավետյանը նշեց, որ նախորդ տարի բավական աշխատանք իրականացվեց աղբավայրերի գույքագրման ուղղությամբ: «Փաստն այն է, որ մենք Հայաստանում չունենք միջազգային նորմերին համապատասխանող աղբավայր: Հայաստանում բոլոր աղբավայրերը աղբանոցներ են: Նախորդ տարի գույքագրվեցին բոլոր աղբանոցները: Հաշվարկվեց 2031 աղբանոց: Համայնքների կողմից մինչ այսօր դրանցից 1645-ը փակվել են: Աղբանոցների փակման գործում առաջին հերթին հաշվի է առնվել այն հանգամանքը, թե դրանք որքանով են մոտ բնակելի տներին, որքան վնաս են պատճառում շրջապատին, բնակիչներին: Ունենք փոքր համայնքներ, որտեղ կա 4-5 աղբանոց: Հրահանգվել է մեկը պահել, բարեկարգել, մնացածը փակել»,-նշեց նախարարության ներկայացուցիչը: Այս մոտեցումը կիրառվում է բոլոր համայնքներում:
Ներկայում քննարկվում են աղբահանության ռազմավարական ուղղությունները: Անհրաժեշտ է հասկանալ՝ ուզո՞ւմ ենք ունենալ աղբավայրեր, թե պետք է սկսել աղբը վերամշակել՝ չպահելով այդքան աղբանոցներ: Նարինե Ավետյանի կարծիքով, ամեն դեպքում աղբավայրեր, երևի թե, կլինեն: 2016 թվականին ընդունված ռազմավարության համաձայն նախատեսվում է հանրապետությունում պահել ամենաշատը 10 աղբավայր՝ միջազգային չափանիշներին համապատասխան, բնակավայրերից հեռու, սանիտարական նորմերի պահպանմամբ:
Ներկայում այդպիսի չափանիշներով աղբավայրի կառուցման երկու ծրագիր կա: Մեկը նոր աղբավայրի կառուցումն է Նուբարաշենում, մյուսը՝ Հրազդանում: Ենթադրվում է, որ դա կհանգեցնի այդ մարզերում կամ հարակից հատվածներում աղբանոցների փակմանը: «Տասը տարի առաջ ոչ ոք չէր գալիս և չէր խոսում աղբի վերամշակման ծրագիր իրականացնելու մասին: Հիմա պատկերն այլ է. հետաքրքրվողները շատ են: Միջազգային չափորոշիչներին համապատասխան աղբավայրեր ունենալը թույլ կտա պոտենցիալ ներդրողներին հասկանալ, այսպես ասած, հումքի ծավալը, հաշվարկներ անել: Հավատացնում եմ, Հայաստանում աղբի վերամշակման ծրագիր իրականացնելու պահանջարկ կա»,-ասաց նա: Մինչ աղբի վերամշակմանը հասնելը, Նարինե Ավետյանը կարևոր համարեց հասարակության հետ աշխատանքը, աղբը տեսակավորելու մշակույթ ձևավորելը: «Հասարակության հետ աշխատանքը լուրջ խնդիր է, մարդիկ պետք է լայնորեն իրազեկվեն, իրենց մտածելակերպը փոխեն: «Մաքուր Հայաստան»-ի շրջանակում իրականացվում էր մեծ արշավ, կազմակերպվում էր խոշոր շաբաթօրյակ, մարդիկ իրենց ձեռքով մաքրում էին փողոցները, այգիները, հաջորդ օրն այդ նույն մարդիկ էլ աղտոտում էին: Հենց այդ ուղղությամբ պետք է լուրջ աշխատանք տարվի»,-հավելեց նախարարության ներկայացուցիչը ՝ տեղեկացնելով, որ «Մաքուր Հայաստան» ծրագիրը նոր շունչ կստանա:

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան Ոստիկանները հայտնաբերել են Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am