Երեկ ՀԱԿ անդամները Փաշինյանին անվանում էին Սերժ Սարգսյանի «պրոյեկտը», այժմ Տեր-Պետրոսյանը հանդիպում է նախաձեռնում նրա հետ

«Հրապարակ» թերթը գրում է. Քաղաքականության մեջ չկան հավերժ թշնամիներ եւ բարեկամներ՝ կան շահեր։ Եվ դա վատ չէ։ Երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը հակառակ ճամբարներում էին, ՀԱԿ անդամները դաժան քննադատության էին ենթարկում Փաշինյանի յուրաքանչյուր քայլը, նրան անվանում Սերժ Սարգսյանի «պրոյեկտը», այժմ Տեր-Պետրոսյանը հանդիպում է նախաձեռնում Փաշինյանի հետ՝ քննարկում երկրի համար կարեւորագույն հարցեր, իսկ ՀԱԿ-ականները նախկին հայհոյանքների փոխարեն դիֆերամբներ են ձոնում Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Նույնը կարելի է ասել նաեւ Նիկոլ Փաշինյանի մասին՝ ժամանակին ԲՀԿ անդամների ու նրա առաջնորդ Ծառուկյանի հասցեին շատ սուր ելույթներ ունեցած, տարբեր լոզունգներ առաջ քաշած ընդդիմադիր գործիչը, ըստ էության, ավելի լայն կոալիցիա առաջարկեց ԲՀԿ-ին, քան ժամանակին արել էր Հանրապետականը։ Այս փուլում նրա՝ վարչապետ ընտրվելու եւ ՀՀԿ-ին չեզոքացնելու ծրագիրն էր դա պահանջում։ Ինչո՞վ քաղաքական շահերի դրսեւորում չէր ՀՅԴ-ԲՀԿ համագործակցությունը կառավարության կազմում։ Չ՞է որ ժամանակին այս ուժերը միմյանց նկատմամբ, մեղմ ասած, այնքան էլ բարյացակամ չէին տրամադրված։ Բայց իշխանությունը քաղցր բան է, եւ հանուն կառավարական պորտֆելների կարելի է նաեւ մի կողմ դնել նախկին տարաձայնությունները, ձեռք ձեռքի տալ եւ շարժվել դեպի արտահերթ ընտրություններ։ Իսկ եթե մի փոքր ավելի հեռուն գնանք՝ այդ նույն «Ելք» դաշինքի անդամ ուժերը՝ «Հանրապետությունն» ու «Լուսավոր Հայաստանն» էլ հիմնովին փոխեցին իրենց վերաբերմունքը Փաշինյանի եւ «Քաղպայմանագրի» նկատմամբ։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե նրանք ինչ էին անելու, եթե Փաշինյանի շարժումը պարտվեր։ Ի՜նչ ասուլիսներ ու հարցազրույցներ էին տալու, ինչպե՜ս էին ծաղրելու ու քննադատելու։ Հիմա՝ իշխանության մեջ են, իշխանության հետ։ Ավելին՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 113 անգամ
Լրահոս
Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան Ոստիկանները հայտնաբերել են Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am