22 տարի առաջ պետությանը հասցված 20 միլիոն դրամի վնասը հնարավոր է վերականգնվի

Երևան քաղաքի դատախազության կողմից ներկայացված՝ պետական շահերի  պաշտպանության հայցի բավարարման արդյունքում հնարավորություն է ստեղծվել վերականգնել կազմակերպության կողմից դեռևս 1996թ. պետությանը պատճառված ավելի քան 20 մլն դրամի վնասի վերականգնումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից: 1996թ. դեկտեմբերին Երևանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովը ուսումնասիրության էր ենթարկել «Երևան Ինվեստ» պետական ձեռնարկության գործունեությունը, որի արդյունքում պարզվել էր, որ ձեռնարկության մի շարք պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, առանց համապատասխան լիցենզիայի գործունեություն էին իրականացրել: Դրա հետևանքով պետությանը և կազմակերպություններին պատճառվել էր առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս: 1997թ. օգոստոսի 20-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 182-րդ և 1551-րդ հոդվածների հատկանիշներով Երևան քաղաքի դատախազությունում քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակում որպես մեղադրյալ էր ներգրավվել «Երևան Ինվեստ» պետական ձեռնարկության տնօրեն Ա. Օրդյանը՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածի հոդվածի 4-րդ մասով, 89-րդ հոդվածի 3-րդ մասով և 184-րդ հոդվածով նաատեսված հանցավոր արարքների կատարման համար: Մասնավորապես պարզվել էր, որ որպես պաշտոնատար անձ, հանցավոր համաձայնության էր եկել մի ՍՊԸ-ի տնօրենի հետ և, հափշտակելու դիտավորությամբ 1996 թվականի հուլիս ամսվա ընթացքում դուրս գրելով 20.400.000 ՀՀ դրամ, յուրացրել: 1998թ. հունիսիկ քրեական գործի վարույթը կասեցվել է՝ մեղադրյալների գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառաբանությամբ: 2004թ. օգոստոսին Ա. Օրդյանին առաջադրված մեղադրանքը համապատասխանեցվել է գործող ՀՀ քրեական օրենսգրքին, և նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 315-րդ հոդվածի 1-ին մասով: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2005թ. օգոստոսի 4-ի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: 2017թ. մարտի 16-ին Ա. Օրդյանը ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանություն, որից հետո նախաքննություն իրականացնող մարմնի որոշմամբ, վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քրեական գործով վարույթը կարճվել և դադարեցվել հետախուզումը: Չնայած այդ հանգամանքնին՝ նկատի ունենալով, որ Ա.Օրդյանի անօրինական գործողությունների հետևանքով պետությանը պատ­ճառ­­վել է 20.400.000 ՀՀ դրամի չափով վնաս, 2017թ. հունիսի 29-ին Երևան քաղաքի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց է հարուցվել դատարան: Արդյունքում 2018թ. մայիսի 25-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վճռով հայցը բավարարվել է և արդեն իսկ ԴԱՀԿ-ի կողմից իրականացվում է կատարողական վարույթ:

դիտվել է 147 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am