Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրիում ՔՊ-ի առջեւ ծառացած հարցերն ու խոչընդոտները լուծելու գործն իր վրա է վերցրել:

Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետի տիկինը գնացքով գնացել է Գյումրի:

ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ Աննա Հակոբյանը Գյումրիում՝ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսի հիշատակին նվիրված խաչքարի բացմանը մասնակցելու էր գնացել:

«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Հակոբյանի՝ Գյումրի այցից:

Այսպիսով՝ տեղեկացանք, որ վարչապետի տիկնոջ այցն իրականում քողարկված քաղաքական նպատակ է ունեցել:

Բանն այն է, որ որքան էլ ՔՊ-ականները ցույց են տալիս, թե իրենք Գյումրիում իշխանությունն «իրենցով անելու» մտադրություն չունեն, ղեկավարությունն այնտեղ հեշտ ու հանգիստ զիջել են «Բալասանյան դաշինքին», իրականում, ՔՊ-ականներն անհանգիստ են:

Բանն այն է, որ Գյումրիում հասարակության դժգոհությունները Փաշինյանի իշխանությունից գնալով խորանում են. հատկապես վերջին օրերին այնտեղ պարբերաբար ակցիաներ են տեղի ունենում, բնակիչները ճանապարհ են փակում, վերջերս էլ գյումրեցիները Նիկոլ Փաշինյանին էին շատ «ջերմ» ընդունել Գյումրիում:

ՔՊ-ականներն էլ լուրջ մտավախություն ունեն, որ Գյումրիում կրքերը կարող են օրըստօրե թեժանալ, իրավիճակը կարող է ցանկացած պահի իրենց վերահսկողությունից դուրս գալ. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին էլ լուրջ «վտանգ» են համարում արդեն իրենց համար:
Ու, քանի որ, այնտեղ իշխանությունն իրենց ձեռքին չէ եւ անհրաժեշտության դեպքում իրենց մեթոդներով չեն կարողանա զսպել լարված մթնոլորտը, ահա Աննա Հակոբյանը այս կարեւոր «առաքելությունն» իր վրա է վերցրել:

Մեր տեղեկություններով՝ երեկվա նրա այցը Գյումրի նպատակ է ունեցել նախ «ստուգել» հանրային տրամադրությունները, բացի դրանից՝ իր ազգականի՝ Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի միջոցով նաեւ ՔՊ-ի համար որոշ հարցեր լուծել:

Հաջողվե՞լ է դա, թե՞ ոչ՝ ժամանակը ցույց կտա»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 26․ 04․ 24 թ համարում։

դիտվել է 3476 անգամ
Լրահոս
Հայ-թուրք-ադրբեջանական առևտուր․ կան պայմանավորվածություններ Էրդողանի երդմնակալությանը մասնակցեց, իսկ Պուտինի երդմնակալությանը չի գնում. Նարեկ Մանթաշյան Գլխավոր դավաճանին ավանակի վրա պետք է թարս նստացնենք. տավուշեցի (video) Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբանական խումբ Հարյուրավոր քաղաքացիներ, դրոշները պարզած, երթով շարժվում են Երևան (video) Շարժումը մեզ կվերադարձնի այլ ազգերի կողքին հպարտ կանգնելու իրավունքը. Վազգեն Մանուկյան Աննա Հակոբյանը շատ փոքր մարդ է, որ ասի՝ իմ որդին հանուն ինչի է զոհվել. Ալիսա Գևորգյան (video) Է գիտես՝ ես չեմ ուզում լրագրող ծեծե՞լ. Ալեն Սիմոնյան (video) ԱՀԱԶԱՆԳ․ Ֆրանսիայի քաղաքացի Լեո Նիկոլյանին բառի բուն իմաստով «սպանում են»․ Թովմասյանը՝ Զվարթնոցից (video) Նիկոլի կուսակցության բազմաթիվ անդամներ ներքին կարգով փորձում են միանալ մեզ․ Բագրատ Սրբազան (video) Ալեն Սիմոնյա՛ն, ուրախացե՛ք, ձեզանից ցածր վարկանիշ ունի ձեր ասֆալտը․ Արթուր Խաչատրյան (video) Սևանում Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթը համալրվեց հարյուրավոր քաղաքացիներով (video) Մենք Բագրատ Սրբազանի կողքին ենք․ կեղծ տեղեկություններ են տարածում․ կիրանցեցիներ (video) Ալեն Սիմոնյանը պատասխանում է Մարիա Զախարովային (video) Ահաբեկչության հեղինակը հե՛նց Նիկոլ Փաշինյանն է․ Արծվիկ Մինասյան (video) Փաշինյանի դավաճանական գործողությունների մասով վարույթ հարուցել ե՞ք․ Օհանյանը՝ գլխավոր դատախազին (video) Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան Սա հնարավորություն է դուրս գալու նվաստացման, ստորացման վիճակից․ Սուրեն Պետրոսյան (video) Այս իշխանությունները հակահայ օրակարգով են շարժվում. Հովհաննես Ավետիսյան ՔՊ-ական պատգամավորը ԱԺ-ի նիստի ժամանակ թղթե ինքնաթիռ է պատրաստում (տեսանյութ) Ալեն Սիմոնյանը՝ Բագրատ Սրբազանի շարժման ու իրենց վախերի և մտահոգությունների մասին (video) Դուք հե՞չ ասելիք չունեք, երբ ատելություն է տարածվում եկեղեցու նկատմամբ. Մինասյանը՝ Գլխավոր դատախազին (video) Յուրաքանչյուր հայ մայիսի 9-ին պետք է իր ֆիզիկական ներկայությամբ աջակցի արդարության ու արժանապատվության համահայկական շարժմանը Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am