8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Մեր ասֆալտի փոսալցնողները որ առավոտյան արթնանում են, ինտերնետին հասանելիություն ունե՞ն, թե՞ չունեն։ Այս մասին այսօր՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«8 օր անձրև է գալու, հիմնական, առաջնային փողոցներից մեկը լավ քանդում են, ու գնում են տուն, որ 10 օր հետո գան՝ ասֆալտը լցնելու։ Ես այս տրամաբանությունը չեմ կարող հասկանալ»,- ասաց նա՝ հավելելով, որ մարդիկ 10 օր Բաղրամյան փողոցով մարդիկ պետք է փոսերով գնան. «Լավ, էլեմենտար քթի ծակ է»։