Տեղեկատվական բոլոր հոսքերը պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ
Արդեն երկրորդ օրն է Հայաստանում հասարակական բովանդակություն ստեղծող միակ իրադարձությունը Տավուշից դեպի Երևան մեկնարկած Ճշմարտության երթն է, իսկ հանրային խոսույթը ձևավորող միակ անձը՝ երթի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը.
«Տեղեկատվական բոլոր հոսքերը թե՛ դրական, թե՛ չեզոք և թե՛ թիրախավորող միևնույն է՝ պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է»։