Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել

Երեկ Տավուշում ոստիկանների կողմից բերման ենթարկված Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել։ Փաստաբան Վարազդատ Հարությունյանը, ով առաջիկայում կներգրավվի որպես պաշտպան, «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դեռևս տեղեկություն չունի՝ արդյո՞ք առկա է Սուրեն Պետրոսյանի ձերբակալման արձանագրություն, թե ոչ, կա արդյո՞ք քննիչի որոշում՝ ձերբակալման և առհասարակ ինչ հիմքով է նա այժմ պահվում ՁՊՎ-ում։

«Այս պահին այդ ամենը մեզ համար անհայտ է, որովհետև տեղեկություն չի տրամադրվել ՝ ոչ միայն մեզ չի տրամադրվել, այլև՝ ՄԻՊ աշխատակազմին»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ ամբողջ գիշեր եղել է ՔԿ-ում, ՁՊՎ-ում՝ տեղեկություն ստանալու, սակայն տեղեկություն չի տրամադրվել, դիմել է ՄԻՊ արագ արձագանքման խմբի հետ՝ խնդրելով, որ նրանք էլ փորձեն տեղեկություն ստանալ, սակայն նրանց ևս տեղեկություն չեն տրամադրել, ինչն իրավաչափ չէ։

«Միանշանակ «կարելու» գործընթաց է։ Սուրեն Պետրոսյանին ձերբակալել են՝ մեկ կամ երկու օր առաջ տեղի ունեցած դեպքերի հետ կապված՝ անմիջականորեն ծագած կասկածով, մինչդեռ, այդ ամբողջ ընթացքում նա տեսախցիկների առջև է եղել, ակցիաներ իրականացրել, ոստիկանների կողքը կանգնած է եղել։ Չեմ խոսում այն մասին, թե դա ինչ խուլիգանության դեպք է, նա առհասարակ մասնակցել է, խուլգանություն արել է, թե ոչ։ Հարցերը շատ են, բայց այդ հարցերի պատասխանը ստանալու համար պետք է, որ նրա մասնակցությամբ քննչական գործողություններ լինեն, ձերբակալման արձանագրություն կազմվի, պաշտպան ներգրավվի, ծանոթանալ հիմքերին, անհրաժեշտության դեպքում՝ վիճարկի»,- ասաց փաստաբանը։
Վարազդատ Հարությունյանի դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ նպատակ են հետապնդում Պետրոսյանին մեկուսացնելու։

«Ակնհայտ է, որ ամբողջ նպատակը դա է։ Ցանկացած ողջամիտ դիտորդի մոտ, երեկվա դեպքերը տեսնելով, տրամաբանական առաջին վարկածը, որ մտքին գալիս է, այն է, որ նպատակը եղել է պայքարող կորիզն ինչ-որ ձևով մեկուսացնելու գործընթացից։ Գնդապետ Մախսուդյանին ծեծի են ենթարկել։ Բացի Սուրեն Պետրոսյանից ձերբակալված այլ անձինք էլ կան, որոնք ձերբակալվել են կրկին խուլիգանության կամ մտացածին այլ հատկանիշներով»,- ասաց Վարազդատ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ քանի օր է՝ Տավուշում լարված իրավիճակ է։ Տավուշցիները պայքարում են՝ ընդդեմ Տավուշի գյուղերը Ադրբեջանին հանձնելու իշխանությունների գործողությունների։ Տավուշցիները փակ են պահում Կիրանցի ճանապարհը։ Երեկ խաղաղ ակցիաներ են իրականացվել նաև Նոյեմբերյանում։ Ավելի ուշ տավուշցիները երեկ փակել են դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը, ինչի ընթացքում ոստիկանությունը ուժի կիրառմամբ բերման է ենթարկել խաղաղ ակցիայի մասնակիցներին։ Բերման ենթարկված 13 քաղաքացիներից 5-ը ներկայացվել է Քննչական կոմիտե, մյուսները՝ ազատ են արձակվել։ Ձերբակալվածների հիմնական մասը Երևանի ՁՊՎ-ում է, գործը քննվում է ՔԿ ՀԿԳ-ում։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան ԲՏԱ նախարարությունը 28 միլիոն դրամի տաղավարների կառուցապատման ծառայություններ է գնել Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին․ ԱԱԾ նախկին տնօրեն Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան Նիկոլենց քարոզիչները սեկռետ են ընկել․ Բագրատ Սրբազանին բան չի կպնում․ Մհեր Մկրտչյան Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Միքայել Արքեպիոսկոպոս Աջապահյան «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան Երևանում ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին Միլիոնավոր դոլլարների ծախսեր և փոխարենը անգործություն,նորանոր գետեր Իշխան Գևորգյանը 72 ժամ նստացույցից հետո կշարունակի քաղաքական ակցիան Միացեք մեր և ձեր երեխաների համար մղվող ազատագրական պայքարին․ Գառնիկ Դանիելյանի կոչը՝ հայ ազգին Միացել եմ երթին` իմ անհամաձայնությունը հայտնելով ներկայիս իշխանության վարած թուրքամետ քաղաքականությանը․ Վարուժան Գեղամյան Բագրատ Սրբազանը և Իգոր Խաչատուրովը ջերմ գրկախառնվեցին քայլերթի ընթացքում Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ Ի սկզբանե ինձ համար սա տեսակի պայքար է, չարի և բարիի միջև․ Տիգրան Քոչարյան Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր. Չարխչյան Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am