Բա ո՞ւմ դեմ փորձեն պայքարել, միակ ուժը, որ իրենց դեմ կանգնած է, Եկեղեցին է ու հոգևորականությունը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը

– Սրբազա՛ն, քանի օր է՝ Տավուշում բողոքի ակցիաներ են, բողոքողների կողքին է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, և ի դեմս նրա թիրախավորվել է Եկեղեցին, ռուսական գործակալ լինելու համար են մեղադրում Սրբազանին, Եկեղեցուն մեղադրում պատերազմ հրահրելու համար։ Ինչո՞ւ է թիրախավորվել Եկեղեցին։

– Միակ ուժը, որ իրենց դեմ կանգնած է, Եկեղեցին է ու հոգևորականությունը, բա ո՞ւմ դեմ փորձեն պայքարել։ Ոչ մի այլ ուժ չկա, գոյություն չունի, ամեն ինչ կազմալուծված, փչացած, ապականված, ապահայկականացված վիճակում է, բա ի՛նչ անեն, Եկեղեցուց բացի՝ այլ ուժ մնացե՞լ է։ Դրա համար իրենց բոլոր ուժերը պետք է կենտրոնացնեն Եկեղեցուն ու եկեղեցականին վարկաբեկելու վրա ու, ինչպես միշտ, պետք է ձախողվեն։

– Վարկաբեկո՞ւմն են ընտրել իբրև պայքարի միջոց, ինչպես ասում եք։

– Բա ուրիշ ի՞նչ կարող են անել․ ի՞նչ, ֆիզիկական հաշվեհարդա՞ր պետք է տեսնեն, պետք է ձերբակալե՞ն։

– Բացառո՞ւմ եք դրանք։

– Չեմ բացառում, բայց գիտեն, որ դա վատթարացնելու է իրենց վիճակը, ոչ թե մեր։ Հոգևորականը բանտից կվախենա՞, եթե հոգևորականը բանտից, աքսորից, մահից վախեցավ, ուրեմն հոգևորական չէ։

– Իսկ ինչո՞ւ են Եկեղեցուն կապում հենց Ռուսաստանի հետ։

– Դե իրենք պետք է ամենամեծ հիմարությունը գործեն, գործում են։ Ես չգիտեմ՝ վերջին անգամ ռուս պաշտոնյա երբ եմ տեսել ընդհանրապես, բայց ես էլ եմ համարվում Կրեմլի գործակալ։ Կրեմլում համարվում եմ ռուսաֆոբ, իսկ սրանց մոտ՝ Կրեմլի գործակալ։ Ծիծաղելի է ուղղակի։

– «Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը». այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով լուսանկար։ Իշխանության ներկայացուցիչները սա «պատմական իրողություն», «հույսի առկայծող ճանապարհ» են որակում։ Ձեր գնահատականն եմ խնդրում, Սրբազա՛ն։

– Թող գնա այդ սյան մոտ ծաղիկ դնի, որովհետև դրանով ինքը ցանկանում է սկսել Հայաստանի գերեզմանափորության գործընթացը, եթե շարունակի ավարտին հասցնել՝ դա կլինի գերեզմանափորության ավարտը։ Դա կլիներ պատմական իրադարձություն, եթե տեղադրվեր Ակնայում, Հորադիզում, Օմարի լեռնանցքում, այդ ժամանակ կլիներ պատմական իրադարձություն, իսկ հիմա դա ընդամենը խայտառակություն է, ողորմելիության դրսևորում, ու ողորմելին իրեն հետևող ողորմելիներին ուզում է ցույց տալ, թե ինքն ինչ-որ մի ձեռքբերում է ունեցել։ Այդքան բան, ողորմելիության հուշարձան, այսօրվա Հայաստանի կառավարության ողորմելիության հուշարձանն է դա։

– Ի՞նչ զարգացումներ սպասենք։

– Եթե իրենք շարունակեն այս սյուները տեղադրել, դա նշանակելու է Հայաստանի վախճանը, իսկ եթե ժողովուրդը ոտքի կանգնի ու թույլ չտա այս նահանջի շարունակությունը, ապա ինչ-որ հույս կա, որ Հայաստանը կգտնի գոնե իր արժանապատվությունը։ Պարտվելու մեջ էլ պետք է արժանապատվություն լինի, ոչ թե խայտառակություն, սա նույնիսկ պարտվել չգիտի, ոչ միայն հաղթել չգիտի՝ պարտվել չգիտի։ Արժանապատիվ պարտվել անգամ չգիտի, ինքը սողալը հաղթանակ է հասկանում, իսկ այդ մարդուն ի՞նչ ասես, ի՞նչ բացատրես։

– Սրբազա՛ն, իսկ հանրությունը ոտքի կկանգնի՞, թե՞ չէ։

– Այս հարցում իմ վատատեսությունը միշտ կա, բայց նաև միշտ հույս ունեմ, որ հրաշք կարող է լինել։

– Մարդկանց առաջնորդող ուժ Եկեղեցին կարո՞ղ է հիմա հանդիսանալ։

– Առաջնորդում ենք, էլի, սրանից ավելի ի՞նչ անենք։ Երբ որ եկեղեցին պարզ ընդդիմանում է այս բոլոր գործընթացներին, ոչ թե ընդդիմադիր է, հրապարակավ ընդդիմանում է այս կառավարությանը, դրանից ավելի ի՞նչ պետք է անի, որ առաջնորդած լինի։

Ընդամենը միանալ է պետք, չէ՞, թող միանան, իրենց փրկության համար է։ Եկեղեցին, հազար անգամ ասացի, այստեղ մասնավոր շահ ու շահադիտական նպատակ չունի, մենք սփյուռքում էլ ենք ապրում, օտար երկրում էլ ենք ապրում, բայց մենք ուզում ենք, որ այս երկրում ապրենք իբրև տեր, իբրև իշխան, իբրև ազատ քաղաքացի, հպա՛րտ, ինչպես ասում են, արժանապատիվ։

– Սրբազա՛ն, եկեղեցու, հոգևորականների հանդեպ իշխանությունների սկսած այս արշավը ինչի՞ հետևանք է, վախի՞:

– Իհարկե վախի, որովհետև նա նույնիսկ գյուղական քահանայի մակարդակի ո՛չ գիտություն, ո՛չ իմաստություն, ո՛չ կարողություն չունի։ Գյուղական ցանկացած քահանա իր մտածելակերպով, կենսագրությամբ, հայրենասիրությամբ բարձր է իրենց յուրաքանչյուր նախարարից ու պատգամավորից, բա ինչի՛ց վախենան։ Գիտեք, չէ՞, միջակությունն ինչից է վախենում։

դիտվել է 256 անգամ
Լրահոս
Հայաստանի կազմաքանդումը կասեցնելու ենք․ կհասնենք մեր նպատակներին․ Գառնիկ Դանիելյան (video) Օր 3. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան Սակրավորը վնասվածքներ է ստացել ոտքի շրջանում Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի 2-րդ հայ սակրավորը վիրավորում ստացավ. Գոհար Սավզյան Սա մեր միակ փրկությունն է․ Արման Նուռը միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը (video) ՀՀԿ-ից` Տավուշյան շարժման մասին Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին Բերետատավորները «գրաժդանսկի» հագնած ոստիկանին էլ էին տարել Կիրանցի բնակիչներ (video) Արթուր Սուքոյանի պաշտպանը պահանջում է առերես հարցաքննել Սուքոյանին և լրագրող Դավիթ Լևոնյանին Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է շարժման մասնակիցներին լրտեսելու․ Սարգսյան Լարված իրավիճակ Կիրանցում․ մեր առաջ մուտքերը փակել են․ հասնելու են Խաչյալի բարձունք (video) Ավտոմեքենաներ են բախվել, որին հաջորդել է հրդեհը. կան վիրավորներ Մեր տղաների հոգիները հենց հիմա ուժ են տալիս մեզ․հերոսի հայր Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ Սրբազանի կողքին (video) Ականի պայթյունից վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն Սրբազան պայքարը մոտենում է հաղթական ավարտին․ Էդգար Ղազարյան (video) Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին Ալմաթիում Ի՞նչ է պահանջելու Սրբազանն ու շարժումը Նիկոլ Փաշինյանից (video) Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել Ռուսաստանը ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալ «Առաջին անգամ եմ տեսնում՝ Եկեղեցին առաջնորդի Հայրենիքի փրկության պայքարը. եկեք աշխարհիկ ցանկություններով և սեփական ամբիցիաները բավարարելով չվնասենք Սրբազանի գլխավորած շարժմանը» Միքայել Արք.Եպ. Աջապահյանի խոսքը` կապված երկրում ստեղծված իրավիճակի ու անելիքների հետ (video) Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Ականազերծման աշխատանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ իշխանության ակնհայտ ուղղորդմամբ տարվում է վիրավորանքների ամոթալի արշավ. Թաթոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am