Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում չափագրման աշխատանքներ են սկսվել: Գյուղապետ Կամո Շահինյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց, որ չափագրման աշխատանքները սկսվել են Ոսկեպարի կողմից։ «Եթե քատեզին ծանոթ եք՝ Ոսկեպարից գալիս է, հասնում է մինչև գետ, հասնում է Կիրանցի սահմանը, այ այդ հատվածից սկսել են։ Թե քանի օր կտևի՝ չեմ կարող ասել»։
Նա նշեց, որ գյուղում այս պահին լարված իրավիճակ է, գյուղում մեծ թվով ոստիկաններ են կենտրոնացված: «Նախորդ 1 օրվա համեմատ ոստիկաանները ավելացել են»։
Շահինյանը նաև նշեց, որ աշխատանքները կանխելու ոչ մի հույս այլևս գյուղում չունեն: «Ոչ մի հույս էլ չունենք, թուրքը, որ գալիս է մարդու դուռը՝ ինչ հույս պիտի ունենա։ Եթե մեզանից հող չտան՝ մնացածը «ջանդամ թե չեն տալիս», թուրքից վախող էլ չկա, պետք լիլի՝ նորից կքշենք»։
Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան կիրանցիները բացել էին ավելի քան 10 օր փակ պահած միջպետական ճանապարհը։
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան, որ սկիզբ է առել Կիրանցից, այսօր կշարունակվի ժամը 12:00-ից՝ Սևանի թերակզու խաչմերուկից: