Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանն, ի դեմս Հայաստանի գործող իշխանությունների, իր համար «հնարավորություն» է տեսել՝ իրականացնելու տասնամյակների իր երազանքը, այն է՝ քիչ-քիչ Հայաստանը թուլացնել ու կտոր առ կտոր պոկել, ինչը չէր կարողանա միանգամից կյանքի կոչել։ Ավելին, մինչև 2018 թվականը նույնիսկ ամենամղձավանջային երազում անգամ հնարավոր չէր պատկերացնել վերջին երեք տարում տեղի ունեցողի մի փոքր մասն անգամ: Իսկ ինչպե՞ս այս ամենը հնարավոր դարձավ։ Մի պարզ պատճառով. Հայաստանի իշխանությունների պարտվողականության, զիջողականության, թուլակամության ֆոնին ադրբեջանական կողմը ռազմական առավելությունը զուգակցեց դիվանագիտական հաջողություններով։

Պատահական չէ, որ Ալիևը հայտարարում էր, թե Քարվաճառը իրենց է հանձնվել առանց ռազմական գործողության, որի ժամանակ իրենք մեծ կորուստներ կարող էին ունենալ՝ հաշվի առնելով այդ շրջանի ռազմավարական դիրքը։ Այլ կերպ ասած՝ Արցախի տարածքների մի զգալի մասը հանձնվեց 2020 թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթով։ Այնինչ, Ադրբեջանը կարող էր լուրջ դժվարություններ ունենալ այդ տարածքները ռազմական ուժի միջոցով ձեռք բերելու հետ կապված։ Բայց որոշակի փաստաթղթի առկայության պայմաններում Բաքուն նաև իրավական առումով է լեգիտիմացնում իր կողմից տարածքների բռնազավթումը։

Ընդ որում, իրադարձությունները վկայում են, որ հրադադարի փաստաթղթով սահմանված իր պարտավորությունների կատարման մասով Ադրբեջանը ոչինչ չձեռնարկեց և ինչպես ցանկանում էր, այնպես էլ վարվում էր։ Մինչդեռ Հայաստանին ստիպում էին կատարել այդ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները։ Իսկ երբ հայկական կողմը ամբողջովին կատարել էր իր ստանձնած պարտավորությունները, Ադրբեջանն ընդհանրապես մի կողմ գցեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը՝ ձեռնամուխ լինելով Արցախի վրա նոր հարձակմանը և հայաթափմանը։ Հիմա էլ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Տավուշից Ադրբեջանին տարածքներ հանձնելու մասին։ Նախատեսվում է, որ սահմանազատման գործընթացը կարգավորվելու է Ալմա Աթայի հռչակագրով։ Այսինքն՝ այն սահմանն է վերականգնվելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որը գոյություն է ունեցել 1991 թվականի դրությամբ։

Իրականում ոչ մի երաշխիք չկա, որ Տավուշի գյուղերի հանձնումից հետո Ադրբեջանը ընդառաջ է գնալու հայկական անկլավները վերադարձնելու ուղղությամբ ու, առավել ևս, նոր տարածքային պահանջներ չի ներկայացնելու։ Չմոռանանք նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, որը մնում է թուրք-ադրբեջանական օրակարգում։ Իսկ երբ Նիկոլ Փաշինյանը կատարած կլինի Ալմա Աթայի հռչակագրի հիմքով իր ստանձնած «պարտավորությունները», Ադրբեջանն արդեն մի կողմ կնետի այդ հռչակագիրը, ինչպես կատարեց նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ, քանի որ այդ հայտարարության մեջ չկա որևէ կետ, որը Բաքուն կատարել է։ Այսինքն, ստացվում է, որ առանց ռազմական ուժ կիրառելու, առանց գեթ մեկ ռազմական, զինվորական կորստի Ադրբեջանը նոր տարածքներ է ստանում Հայաստանից, իսկ փոխարենը ոչինչ չի տալիս։ Այս նույն օրինաչափությունը կարող է կրկնվել նաև հետագայում, երբ կարող է կնքվել հնարավոր հաշտության պայմանագիրը։

Ավելին, եթե նույնիսկ նման պայմանագիր կնքվի, չի բացառվում, որ Ադրբեջանն ստիպի Հայաստանին կատարել պայմանագրով ստանձնած իր պարտականությունները, ապա աղբանոցը նետի նաև դա։ Պատահական չէ, որ Ալիևը հայտարարում էր, թե ցանկացած պայմանագիր թղթի կտոր է իր համար։ Այլ հարց է, որ ՀՀ իշխանությունները միայն սպասում են Ադրբեջանի պահանջներին, որ բոլորը կատարեն, հանկարծ Բաքվին չզայրացնեն, ու խնդիր են դրել իրենց առաջ յուրաքանչյուր գնով՝ նույնիսկ նոր պատերազմի վախով ժողովրդին ահաբեկելու միջոցով պահել իրենց աթոռները։

ՀՀ իշխանությունները որևէ կերպ չեն կարողանում դիմադրություն ցույց տալ՝ թեկուզ դիվանագիտական հարթության վրա, ինչի արդյունքում Ադրբեջանն է մեկը մյուսի հետևից դիվանագիտական հաղթանակներ տոնում։ Իսկ այս գործընթացը տանում է դեպի Հայաստանի կազմալուծում և քայքայում։ Եթե ցանկանում ենք, որ Հայաստանը ևս Արցախի վիճակում չհայտնվի, ապա այնպիսի ղեկավարություն պետք է ունենալ, որը հանդես կգա մեր պետության շահերի դիրքերից։

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո․ «Տավուշը հանուն հայրենիքի» «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության՝ տարբեր գործերով կալանքի ենթարկված 4 քաղաքացիների. Աբրահամյան «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով համայնքի անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել․ ՔԿ Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը․ Արման Թաթոյան Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է ... Այստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ․ Սուրեն Պետրոսյան Աննա Վարդապետյանը ԱԺ ամբիոնից ստել է․ Irakanum.am Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.am Բոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթի Կարո՞ղ է Հայաստանը դուրս գալ ՀԱՊԿ–ից. ռուս լրագրողը՝ Զախարովային (video) Ոտքի՛ հայ կանայք, հա՛յ մայրեր․ կանանց կոչը (video) Մի հատ էլ էդ ձողերից վերցրեք, ձևի համար Ջերմուկում դրեք. Խաչատրյանի ելույթից հետո իրավիճակը սրվեց (video) Ապուշնե՛ր, ավելի լավ է հիմա մեռնեմ էստեղ, քան թե իմ գերեզմանը պղծեն սրանք․ քաղաքացին՝ ՆԳՆ-ի դիմաց (video) Հարցվածների 54%-ը Անդրանիկ Քոչարյանի խոսքերի համարում է թուրքական ծրագիր (video) Ձեր մեջքի հետևում նստած Արշակյանի բռնությունն արդարացնու՞մ եք․ Աննա Գրիգորյանը՝ գլխավոր դատախազին (video) Աննա Վարդապետյա՛ն, դու հենց հիմա հանցագործություն ես կոծկում․ քաղաքացի (video) 82% հարցված ՀՀ քաղաքացիները Բաքվի հետ պատրաստ չեն ապրել․ «GALLUP»-ի արդյունքները (video) Այո՛, վրիպակ է տեղի ունեցել. Գլխավոր դատախազը՝ Աշոտյանի գործի մասին (video) «Յաշման» եկավ, բրավո՛. Կիրանցում քաղաքացիները դիմավորում են սև բերետավորներին (video) Գլխավոր դատախազը՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ միջադեպի մասին (video) Դրանից հետո էլի կարող եք շարունակել լռել՝ ձևացնելով, թե արտառոց ոչինչ չկա. Վարդան Ոսկանյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին ՇՏԱՊ․ Հենց հիմա կիրանցիները շրջափակման մեջ են․ ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am