Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան

Կառավարության հրապարակած քարտեզը, որով նախատեսվում է սահմանազատում անել Տավուշում՝1991 թ-ի և նրանից առաջվա Խորհրդային Միության քարտեզն է, որի վրա Ոսկեպարից Կիրանց ճանապարհը 4 տեղ անցնում է ադրբեջանական տարածքով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քարտեզագիր Ռուբեն Գալչյանը։

«Այս պահին խոստացել են, որ ճանապարհը վտանգված չէ, և ավելացրել, որ եթե խնդիրներ առաջացնող հանգամանքներ կան, ապա այս հատվածը չի սահմանազատվի, այսինքն՝ այն հատվածը, որ Ադրբեջանի տարածքով է անցնում՝ հայտնի չէ ինչ է լինելու՝ արդյո՞ք մնալու է մեր մոտ, թե անցնելու է Ադրբեջանին, դրա մասին պարզաբանումներ չկան։

Եթե դա մեր ձեռքը մնա և չհանձնենք Ադրբեջանին, այդ դեպքում ճանապարհը ապահով կլինի, եթե այդ տարածքն ամբողջովին հանձնենք Ադրբեջանին, ուրեմն Ադրբեջանը ճանապարհը կփակի դեպի Ոսկեպար»,- արձանագրել է Գալչյանը։

Նա նշեց, որ հրապարակված քարտեզով ճանապարհն անցնում է Արծրունիկ գյուղի մի ծայրով։ «Այդ ճանապարհը կարելի է փոխել և մյուս կողմից անցկացնել, Կիրանցը այդ դեպքում կմնա հայկական տարածքում։ Գյուղի մի ծայրը կլինի Ադրբեջանի սահման։

Մեր զրուցակցի արձանագրմամբ՝ հիմա գլխավոր խնդին այն է, որ պարզաբանված չէ, թե արդյոք Ոսկեպարի հատվածում ճանապարհը մե՞զ է մնալու, թե ինչ է լինելու, որովհետև այդ հատվածների սահմանազատումը դեռ չի կատարվել։ Բացի այդ՝ Բերքաբերի ջրամբարից հյուսիս Ադրբեջանը հսկայական հայկական տարածք է գրավել։ Դա պետք է վերադարձվի՞, թե՞ ոչ, սա էլ հայտնի չէ, բայց Սովետական Հայաստանի քարտեզներով դա հայկական տարածք էր։ Հավանաբար պետք է վերադարձվի»։

Գալչյանը նկատեց, որ, ըստ էության, առաջնագիծ է փոխվում և այն կլինի սահմանից մոտ 50-100 մետրի վրա։ «Եթե ադրբեջանական զորքեր լինեն սահմանին, սա արդեն վտանգավոր է, քանի որ կարող են անցնող մեքենաների վրա կրակել, բայց եթե սահման լինի, զորք չլինի, այսինքն, ադրբեջանական զինվորները չլինեն սահմանի վրա, այլ՝ սահմանապահներ, մենք պետք է հսկողություն տարածենք այդ շրջանների վրա»։

Քարտեզազիրն ընդգծեց, որ այս տարածները հանձնվելու դեպքում Ադրբեջանն էլ պետք է վերադարձնի մեզնից գրաված տարածքները՝ սկսած Բերքաբերից, մինչև Սյունիք։ «Այսինքն, Սյունիքի բարձունքները, Շորժայում գրաված բոլոր տարածքները պետք է վերադարձվեն, եթե դա չի անելու, ուրեմն կստացվի, որ միայն այս հատվածն ենք 1991 թ-ի քարտեզով գծում, իսկ Սյունիքին հասնելու դեպքում կպարզվի, որ մենք 1991 թ-ի սահմանը չենք ճանաչում»,- նշել է Գալչյանը՝ արձանագրելով, որ դրա հավանականությունը կա, որ Ադրբեջանը այդպես կասի, դրա համար նախնական պայմանագրի համաձայնության մեջ այդ բոլորը պետք է նախատեսել։ Բայց ըստ՝ 1991 թ-ի քարտեզի, ստացվում է, որ Սյունիքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք, եթե 1991-թի քարտեզով ենք առաջնորդվում՝ դրանք ենթակա են վերադարձման։
Դիտարկմանը, թե որքանով են 1991 թ-ի քարտեզները նպաստավոր Հայաստանի համար՝ նա պատասխանեց, որ նպաստավոր գոյություն չունի, քանի որ Հայաստանի տարածքից Սովետական Միությունը 1200 քառակուսի կիլոմետր ժամանակի ընթացքում տվել է Ադրբեջանին, մենք դա որոշ չափով կարող ենք վերականգնել, եթե սկսենք 1991 թ-ի քարտեզներից և տեսնենք, թե որն է իրական սահմանը, բայց դա բանակցությունների ժամանակ պետք է արվի»։

Ինչ վերաբերում է անկլավներին՝ ըստ քարտեզագրի, 1991 թ-ի քարտեզներով առաջնորդվելու դեպքում անկլավներ կան, բայց դրանք ապօրինի կերպով են իրենցը, քանի որ իրենք ոչ մի կերպ օրինական հիմք չեն ունեցել, ավելին, ոչ մի տեղ չի եղել օրինական փաստաթուղթ դրանց մասին։
«Մենք պետք է սկսենք 1991 թ-ի քարտեզով բայց հետագայում, պետք է հայտարարենք, որ անկալվերը չենք ընդունում, և դրանք պատրաստ ենք փոխանակել Արծվաշենի հետ, խոսքը՝ Ասկիպարա, Բարխուդարլու և Տիգրանաշեն գյուղերի մասին է։

Ամեն դեպքում՝ այս պրոցեսում պետք ուշադիր լինենք, քանի որ եթե տարածք ենք տալիս Ադրբեջանին, ապա իրենք էլ պետք է մեզ վերադարձնեն մերը և ամբողջ հայ-ադրբեջանական սահմանն այդ դեպքում պետք է լինի 1991 թ-ի քարտեզի հիման վրա, ոչ թե մի հատվածում մենք տալիս ենք, իսկ մյուս տեղերում Ադրբեջանն ասի՝ չենք տալիս։ Իրականում Ադրբեջանի վրա վստահություն ունենալ չի կարելի, բայց դա միջազգային նորմերի խախտում է, միջազգային կարգադրությունների չկատարում կհամարվի և կստացվի, որ Հայաստանի հանդեպ իր խոստումը Ադրբեջանը չի կատարում։ Եթե ցանկություն կունենա, կանի, եթե ցանկություն չունենա՝ ոտնատակ կտա իր ստորագրած ամեն տեսակ համաձայնագիր»,- եզրափակել է Գալչյանը։

դիտվել է 625 անգամ
Լրահոս
Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն «Վազգեն Մանուկյանի քելեխն էին խմում»․ սա ՔՊ-ի ատելության խոսքն է»․ լրագրողները՝ ՄԻՊ Մանասյանին (video) Ո՞ր դեպքում քաղաքացիները դուրս կգան փողոցային պայքարի՝ հանուն իշխանափոխության. GALLUP Դրանից հետո Փաշինյանին մի քանի ժամ է մնալու․ Հովհաննես Շահինյանը (video) Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին․ մահվան հանգամանքների վերաբերյալ կասկածներ կան ՇՏԱՊ․ Կիրանցից հեռացնում են ոստիկանության ծեծուջարդը ֆիքսած տեսախցիկները (video) 11 դրվագ է բացահայտվել․ Գլխավոր դատախազը նոր մանրամասներ հայտնեց Գավառում Ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների նկատմամբ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման պաշտոնական դիմում է ներկայացվել ՀՀ քաղաքացիները դեմ են ադրբեջանցիների հետ համակեցությանը․ հարցում «Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում Անօդաչու թռչող շիշ եք ուղարկել ամբիոն...լարված զրույց Հակոբ Արշակյանի և Սեյրան Օհանյանի միջև (video) Ձեր արմունկներն եք կրծելու․ Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ին (video) Այ խուժան մլիցե՛ք, էս ի՞նչ եք անում Կիրանցում․ թքե՛լ եմ ես ձեր երեսին․ Գևորգ Պետրոսյան (video) Լարված վիճակ ու քաշքշուկ. ոստիկանները թույլ չտվեցին Սրբազանին և մյուսներին գնալ Կիրանց (video) ԱԺ-ում լարված իրավիճակ է․ «Հանգստացե՛ք հլը», «անբարոյական ստեր եք ասում» (video) Ագրարայինը կուտակել է գույքահարկի 350 միլիոն դրամի պարտք. Yerkir.am Դուք թքող, ականջ կտրող ու ասֆալտին փռող ՔՊ-ի պաշտպանն եք․ Թագուհի Թովմասյանը՝ ՄԻՊ-ին (video) Հրատապ. Ոստիկանները սահմանափակել են Բագրատ Սրբազանի ազատ տեղաշարժը Նայե՛ք սրանց դեմքերին՝ անչափահասներին ծեծել, ջարդել, խոշտանգել են․ Գառնիկ Դանիելյանը պոռթկաց (video) Բագրատ Սրբազանը ոչ մի ապօրինի ու հակաբարոյական բան չի անում․ նա բացառիկ հոգևոր ու ազգային հեղինակություն է․ Արտակ Բեգլարյան «Մեզնից յուրաքանչյունը թող մի պահ մտածի, արդյո՞ք արել է ամեն ինչ, որ իր մասով պաշտպանի Ճշմարտությունը, ՀԱՅԿԱԿԱՆ Ճշմարտությունը»․ Էդուարդ Աբրահամյան Արման Թաթոյանը որոշում ունի. նա առաջիկայում կարող է հայտարարել ակտիվ քաղաքականություն մտնելու մասին Ադրբեջանում արտահերթ ընտրությունները կարող են փոխկապակցված լինել Հայաստանի վրա պատրաստվելիք նոր հարձակմամբ. Վարուժան Գեղամյան Գետինը մտնեք․ Սրբազանը պոլին նստած ա, դուք հպարտ կանգնած եք․ քաղաքացին` ոստիկաններին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am