Արցախի վերնախավը հավաքվել էր

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի քաղաքական վերնախավը նախօրեին հավաք է անցկացրել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում, որին մասնակցել են նաեւ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, պետնախարար Արամ Սարգսյանը։ Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված։

Չնայած ԱՀ թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմիններում համապատասխան օրենսդրական փոփոխություններ արվեցին, կարգ մշակվեց, որ այդ գումարները վաղաժամ վերադարձվեն ցանկացողներին, քանի որ վտարանդի արցախցիներն այլեւս համարվելու են ՀՀ աշխատողներ եւ, ըստ այդմ՝ կուտակելու են ՀՀ օրենսդրական կանոններով, եւ գործընթացի մեկնարկն արդեն պետք է տրված լիներ, սակայն գումարները չեն փոխանցվում տերերին։

Արցախում կենսաթոշակային գումարները կուտակվել են «Ջեներալ ասեթ մենեջմենթ» ՓԲԸ-ի ստեղծած Պահպանողական կենսաթոշակային ֆոնդում։ Ընկերությունը գրանցվել է Հայաստանի Կենտրոնական բանկում՝ 2019 թ․ օգոստոսի 2-ին, եւ ստացել է ներդրումային ֆոնդի գործունեության լիցենզիա, այսինքն՝ գործունեությունը կարգավորվում է ԿԲ-ի կողմից։ Չնայած դրան, թե՛ ԿԲ-ն, թե՛ ՀՀ կառավարությունը որոշել են ջրել այս թեման՝ չզբաղվել խնդրով։

Արցախի վերնախավը քննարկել է՝ եթե ՀՀ պատկան գերատեսչությունները շարունակեն այս պահվածքը, արցախցիները բողոքի ակցիաներ կնախաձեռնեն։ Խոսել են նաեւ ԼՂ-ից ռուս խաղաղապահների հեռանալու մասին, Շահրամանյանն ասել է, որ իր համար եւս անակնկալ է եղել ռուսների քայլը, առաջիկայում փորձելու է հասկանալ՝ ինչ տեղի ունեցավ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 193 անգամ
Լրահոս
Հրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչել Ոստիկանների հակաէսթետիկ ու զզվելի քայլը․ գտա՞ք Սամվելին ստորացնողներին․ Արթուր Խաչատրյան (video) Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը «Բագրատ Գալստանյան` Տավուշ աշխարհի «Տահույս»-ը, «Տաուժ»-ը, «Տալույս»-ն ու «Բացառիկ»-ը». Նիկոլայ Գրիգորյան Հանրահավաք Լոս Անջելեսում` ի պաշտպանություն Տավուշի (video) ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Կիրանցի մուտքերը շարունակում են փակ մնալ Կիրանցի կառուցվող դպրոցի շենքի հեռավորությունը. «սահմանազատումից» հետո կանգնելու է թշնամին Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարան Ճանապարհից երեւում են նշաձողերը ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան Անկախ նրանից, որ Երևանում թվացյալ բնականոն կյանք է, մարդիկ մի կայծի են սպասում Ոստիկաններն անպատիվ օպերացիայի մասնակից են, բայց գիտակցում են քայլերի ստորացուցիչ լինելու հանգամանքը. Աբրահամյան 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում Կառավարությունը 210 մլն դոլարի պայմանագիր է կնքել. կկառուցվի «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան» ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից Որտե՞ղ է ընդդիմությունը, ինչո՞ւ չի աջակցում Տավուշյան շարժմանը․ Իշխան Սաղաթելյանը անդրադարձել է ընդդիմությանն ուղղված մի շարք հարցերի Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան Арман Варданян: «Мы не позволим, чтобы Запад воевал с Москвой до последнего армянина» Հենց հիմա թուրքը պլանավորում է մեր չլինելու ծրագիրը, ես հաշտ չեմ․ ակցիա՝ Կառավարության դիմաց Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»-ի ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am