82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«Գաղտնիք չէ, որ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողեցին ծառերի փոփոխման գործընթացը։ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը եւ քաղաքային իշխանությունը մտադիր էին առնվազն 2500 ծառ տնկել, որոնցից 150-ը՝ սակուրա։ Մինչդեռ քաղաքի պլանավորման մասնագետներ, ուրբանիստներ, գիտնականներ պնդում են, որ ծառահատման համատարած այս գործողություններն արվում են մասնագիտական ոչ լուրջ հիմնավորումներով. ահազանգում են անգամ Երեւանին սպասվելիք էկոլոգիական մոտալուտ աղետի մասին»։

Մի խումբ ակտիվիստների բողոքի ակցիայից հետո Երեւանում ընդհատվեցին սղոցի եւ ծանր տեխնիկայի ձայները. ծառերն առժամանակ չեն հատվելու։

Ընդհատումից հետո ՀՈԱԿ-ը հայտարարեց, որ ծառերի «օրենքով սպանդի» արդյունքում փոփոխվել է 350-400 ծառ, այսինքն՝ նախատեսված ծրագրի գրեթե 12%-ը։ Կարճ ասած՝ ձախողումը ձախողման հետեւից։

Այսպիսով՝ ներկայացնենք, թե փոփոխման համար նախատեսված ծառերը որքան արժեն՝ ըստ ՀՈԱԿ-ի կնքած պայմանագրերի։

Ըստ այդմ, նախատեսվում էր ծառերը փոփոխել ալբիցիաներով, գիհի վիրգինյաններով (օճառածառեր), սակուրաներով եւ հուդայածառերով։

Ուսումնասիրելով «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գնումները՝ հասկանում ենք, որ բացի այս ծառատեսակներից գնվել են նաեւ այլ ծառատեսակներ, օրինակ՝ ճապոնական բալենի, ճապոնական սոֆորա, ամառային կաղնի, սովորական կատալպա, սոսի՝ արեւելյան։ Այս բոլոր ծառերի գնման պայմանագրի արժեքը կազմել է 82 մլն 168 հազար դրամ։ Նշված պայմանագրով գնվել է 1080 ծառ։

Հարցական է մնում այն, թե որտե՞ղ եւ ինչպե՞ս են պահվում մնացած ծառերը եւ հետագայում ի՞նչ ճակատագրի են արժանացել։

Ստացվում է, որ քաղաքապետարանի եւ նրա ենթակայության տակ գտնվող ՀՈԱԿ-ի թեթեւ ձեռքով հատվեցին Երեւան քաղաքի պատմամշակութային ժառանգություն հանդիսացող դարավոր ծառերը, որոնք, ըստ գիտնականների, ճակատագրական կլինեն Երեւանի համար։

Քաղաքապետարանը գնել է նաեւ 15 հազար թուփ՝ ճապկի՝ սպիտակ, 4 մլն 156 հազար դրամ արժողությամբ։ Մյուս պայմանագրով գնվել է կիպրոս՝ սովորական եւ լեռնային լոճի թփերի տեսակներ 25 հազար 30 հատ, որոնց արժեքը կազմել է 6 մլն 919 հազար դրամ։ Ձեռք է բերվել 14 հազար վարդ՝ 9 մլն 478 հազար դրամ արժողությամբ»:

 

դիտվել է 8 անգամ
Լրահոս
ՇՏԱՊ․ Կիրանցից հեռացնում են ոստիկանության ծեծուջարդը ֆիքսած տեսախցիկները (video) 11 դրվագ է բացահայտվել․ Գլխավոր դատախազը նոր մանրամասներ հայտնեց Գավառում Ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների նկատմամբ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման պաշտոնական դիմում է ներկայացվել ՀՀ քաղաքացիները դեմ են ադրբեջանցիների հետ համակեցությանը․ հարցում «Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում Անօդաչու թռչող շիշ եք ուղարկել ամբիոն...լարված զրույց Հակոբ Արշակյանի և Սեյրան Օհանյանի միջև (video) Ձեր արմունկներն եք կրծելու․ Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ին (video) Այ խուժան մլիցե՛ք, էս ի՞նչ եք անում Կիրանցում․ թքե՛լ եմ ես ձեր երեսին․ Գևորգ Պետրոսյան (video) Լարված վիճակ ու քաշքշուկ. ոստիկանները թույլ չտվեցին Սրբազանին և մյուսներին գնալ Կիրանց (video) ԱԺ-ում լարված իրավիճակ է․ «Հանգստացե՛ք հլը», «անբարոյական ստեր եք ասում» (video) Ագրարայինը կուտակել է գույքահարկի 350 միլիոն դրամի պարտք. Yerkir.am Դուք թքող, ականջ կտրող ու ասֆալտին փռող ՔՊ-ի պաշտպանն եք․ Թագուհի Թովմասյանը՝ ՄԻՊ-ին (video) Հրատապ. Ոստիկանները սահմանափակել են Բագրատ Սրբազանի ազատ տեղաշարժը Նայե՛ք սրանց դեմքերին՝ անչափահասներին ծեծել, ջարդել, խոշտանգել են․ Գառնիկ Դանիելյանը պոռթկաց (video) Բագրատ Սրբազանը ոչ մի ապօրինի ու հակաբարոյական բան չի անում․ նա բացառիկ հոգևոր ու ազգային հեղինակություն է․ Արտակ Բեգլարյան «Մեզնից յուրաքանչյունը թող մի պահ մտածի, արդյո՞ք արել է ամեն ինչ, որ իր մասով պաշտպանի Ճշմարտությունը, ՀԱՅԿԱԿԱՆ Ճշմարտությունը»․ Էդուարդ Աբրահամյան Արման Թաթոյանը որոշում ունի. նա առաջիկայում կարող է հայտարարել ակտիվ քաղաքականություն մտնելու մասին Ադրբեջանում արտահերթ ընտրությունները կարող են փոխկապակցված լինել Հայաստանի վրա պատրաստվելիք նոր հարձակմամբ. Վարուժան Գեղամյան Գետինը մտնեք․ Սրբազանը պոլին նստած ա, դուք հպարտ կանգնած եք․ քաղաքացին` ոստիկաններին (video) Մարդու իրավունքների միջազգային ընկերակցությունը Ալիեւի դեմ հայց է ներկայացրել ՄՔԴ Ոստիկանները դարձյալ արգելեցին Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց գյուղ (video) Լարված իրավիճակ․ «Ընգեր, չափի մեջ մնա», «էս պաշտոնը միշտ չի լինելու»․ քաղաքացին՝ ոստիկանին (video) Սաղս ողբի մեջ ենք,սրանք ուրախանում են, իրենց լավ են զգում, շնորհավորում են․պատգամավորը՝ ոստիկաններին (video) Ուշացումն, իսկապես, ճակատագրական է լինելու մեր պետության համար․ Ռուբեն Հակոբյան Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am