Հորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել

«Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքից ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը, որը մեկնարկեց օրերս, խիստ մտահոգիչ է ամիսներ առաջ ցեղասպանության իրական սպառնալիքի տակ իր հայրենիքից տեղահանված 150 հազար արցախցիների համար: Արցախի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանությունների և Ազգային ժողովի խմբակցությունների համար նախորդ ամիսներին եղել և շարունակում է առաջնահերթություն մնալ արժանապատիվ և հավաքական վերադարձի հարցը, որում անկյունաքարային նշանակություն ունի մեր հիմնարար իրավունքների և անվտանգության երաշխավորումը։

2020թ. սեպտեմբերի 27-ից հետո մեր տարածաշրջանը հայտնվել է լուրջ տրանսֆորմացիաների տիրույթում և 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը որևէ կերպ չի երաշխավորում սպասված և խոստացված տևական խաղաղությունն ու կայունությունը: Արցախի ժողովուրդն իր կամքից անկախ հայտնվեց 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների թակարդում և հավատաց Ռուսաստանի Դաշնության բարձր ղեկավարության՝ իր անվտանգությունն ապահովելու հավաստիացումներին: Ստիպված ենք ցավով ու ափսոսանքով արձանագրել, որ Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր, որի պատճառով 2023թ. սեպտեմբերին Արցախն ամբողջովին հայաթափվեց:

Միաժամանակ, ակնհայտ է, որ Արցախում միջազգային ներկայության բացակայությունը լրացուցիչ ազատություն է տալու «ամեն հայկականի» ոչնչացման և ընդհանրապես հայկական հետքի վերացման քաղաքականություն իրականացնող Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Նման իրավիճակում սպառնալիքի տակ են հայտնվելու հայկական հոգևոր, մշակութային բազմադարյա կոթողները, հայության սեփականությունն ու ազգային ունեցվածքը:

Արցախի ժողովրդի՝ իր հազարամյա հայրենիքում միջազգային երաշխիքների առկայությամբ, բոլոր իրավունքների ու ազատությունների պահպանմամբ անվտանգ ու ապահով ապրելը անքակտելի իրավունք է, և Արցախի Հանրապետության Ազգային ժողովը / երեք խմբակցությունները/ մտահոգված է /են/, որ Արցախից միջազգային կառույցների դուրսբերումն ընդհանրապես, իսկ ռուս խաղաղապահ զորակազմի դուրսբերումը՝ մասնավորապես, վտանգում է այդ իրավունքը։ Միաժամանակ, կարևոր ենք համարում ընդգծել նաև, որ նման որոշումների կայացումն առանց տարածաշրջանի բնիկ ժողովրդի՝ արցախահայության ներկայացուցիչների հետ քննարկումների, անընդունելի է և որևէ կերպ չի կարող նպաստել կայուն, երկարաժամկետ խաղաղության հաստատմանն ու խնդրի հանգուցալուծմանը։

Ելնելով վերոգրյալից՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը /խմբակցությունները/ հորդորում է/ են/ ՌԴ համապատասխան կառույցներին ու նրանց պատասխանատուներին անհապաղ խորհրդատվություններ ու քննարկումներ սկսել Արցախի ժողովրդի օրինական ընտրված ներկայացուցիչների հետ՝ Արցախի Հանրապետության տարածքից ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրսբերման իրական պատճառների, դրա հետևանքով ստեղծված աղետալի վիճակի, առաջացած բազմաթիվ մարտահրավերների և դրանց հաղթահարման համար անհրաժեշտ ջանքեր գործադրելու/կենտրոնացնելու վերաբերյալ:

Երևան

19. 04. 2024 թ.

«Արդարություն» խմբակցություն

«ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն»։

դիտվել է 251 անգամ
Լրահոս
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով Սաղ պրծա՞վ էս երկրում, Սրբազան... Սաղ վերջացա՞վ. Գառնիկ Դանիելյան «Հույս ունեմ՝ կարողացել եմ ապահովել առաջընթաց»․ Կենտրոնի թաղապետն ազատվել է աշխատանքից Տավուշի թեմի առաջնորդին թույլ չեն տալիս մտնել Կիրանց․ կիրանցիներն են եկել՝ հանդիպելու Բագրատ Սրբազանի հետ (Տեսանյութ) «Ակնկալելով գնահատական՝ քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկելու պատճառների մասին «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ Կոչ՝ ոստիկաններին Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան Այ այսպես է Փաշինյանն ամեն ինչ քանդում ու բնաջնջում. Հրանտ Բագրատյան Զինվորական «Ուրալ»-ի վթարի գործով երկու անձ կալանավորվել է. ՔԿ Ղրղզստանում բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ՝ վրաերթի ենթարկելով 29 երեխայի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին Մեղրիում վթարից տուժած 12 զինծառայողներ դեռ հիվանդանոցում են Այ տխմարնե՛ր, հենց հիմա Նիկոլի ոստիկանի «սապոգը հայի գլխին է»․ Հովհաննես Գալստյան (video) Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տեսեք՝ ուր է հասել․ Ավետիք Չալաբյանը՝ ՆԳՆ-ի դիմաց (video) Թող հենց հիմա ձեր երեխեքը գան ու Կիրանցի դպրոցում «Յաշմա» ջոկատի տակ սովորեն․ Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլի տավուշեցի քավորը պատերազմ հրահրելուց է խոսում (video) Կիրանցիներին ջարդելուց հետո ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձմնումը (video) Հենց հիմա 4 հոգի կարող են Նիկոլի «հարցերը լուծել»․ Արտյոմ Խաչատրյան (video) Էս ինչ բերեց մեր գլխին․ մեզ առևանգելու են, կոտորեն (video) Ակտիվ, աշխույժ, առույգ երեխա էր․ մանրամասներ 7-րդ դասարանի աշակերտուհու մահվան դեպքի մասին Պայքարը, հավատը և արժանապատվությունն երբեք չպետք է լքի մարդուն, առաջին հերթին՝ ոստիկանին ու զինվորականին․ Զաքարյան Տավուշում ոստիկանները բնակիչներին են «կտոր-կտոր» անում, Նիկոլն էլ ուտելիքից է խոսում (video) «ՀՀ իշխանությունը Կիրանցում փաստացի պատրաստ է Ադրբեջանին հանձնել մոտ 180 մլրդ քառ. մմ ՀՀ տարածք. հաշվենք հենց մմ-ով». Դավիթ Գալստյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am