Այ այսպես է Փաշինյանն ամեն ինչ քանդում ու բնաջնջում. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Չէի ուզում գրել, բայց այսօրվա կառավարության նիստը հունից հանեց։ Այս անգամ քննարկվում էր հարկային հարց։ Մի քստմնելի քննարկում։ Ֆինանսների նախարար Հովհաննիսյանն ինչ-որ ֆինանսական հարց էր քննարկում։ Խնդիր առաջացավ շրջանառության հարկի (շրջհարկ) գծով։ Իբր թե մուտքերը քիչ են։ Փաշինյանն, իր բնավորության համաձայն, ոգևորվեց ու վրա տվեց։ Թե բա չեք իմացել, այդ օրենքում, որն ընդունվել է մի քսան տարի առաջ, այսպիսի սխալ կա. եթե տնտեսվարողը փաստաթղթերով հիմնավորում է իր ծախսերը, ապա զեղչ է ստանում։ Այստեղից նա «եզրակացրեց», որ դրանով հենց օրենքով իբր թե այն խախտելու նախադեպ է ստեղծվում։ Հարց տվեց ՊԵԿ նախագահ Բադասյանին թե ի՞նչու է այդպես, ինչին վերջինս պատասխանեց, որ 2025թ հունվարի 1-ից այդ «թերությունը» վերացված է։ Պատասխանը վարչապետին չբավարարեց։ Նա սկսեց մեղմ ասած անհիմն «դատողություններ» անել շրջանառության հարկի սխալ լինելու շուրջ։ Թե բա 2018-ից ի վեր ինչո՞վ էիք զբաղված, ինչպես միշտ խոսեց ինստիտուցիոնալիզմից, ասաց, որ հարկային համակարգի միասնականությունը պետք է վերականգնել և վերջում որոշեց շրջանառության հարկն ընդհանրապես վերացնել։ Ոչ մի քննարկում, ոչ մի երկխոսություն, ոչ մի առարկություն այդ աննախադեպ սխալ ելույթին։ Ի՞նչ համար են պետնախարարներ Մհեր Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը, ԲՏ նախարար Մխիթար Հայրապետյանը։ Լռե՞լու»։
Ի՞նչ է իրականությունը։ Անկասկած, ճիշտ հակառակը. շրջհարկի գործունեության տիրույթը պետք է ընդլայնել և, աստիճանաբար, գործածությունից հանել ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ)։ Իհարկե, շրջհարկի տոկոսադրույքը պետք է փոփոփխվի այն հաշվով, որ փոխհատուցվեն բյուջեի հնարավոր կորուստները՝ պայմանավորված ԱԱՀ-ի դադարեցման կամ գործածության շրջանակների կտրուկ նեղացման հետ։ Բանն այն է, որ հատկապես բարձր տեխնոլոգիաների (ԲՏ) ու արհեստական ինտելեկտի գերարագ զարգացման պայմաններում մեզ պետք է, որ շրջհարկը լինի տարբերակված ըստ գործունեության տեսակների (ոլորտների), չունենա ԱԱՀ հաշվարկման բարդությունները։ Աշխարհի փորձն է ցույց տալիս. բոլոր ԲՏ երկրներում (Չինաստան, Հվ. Կորեա, ԱՄՆ, Ճապոնիա և այլն) շրջհարկի գործունեության տիրույթն ընլայնվում է կամ էլ ԱԱՀ-ն տարբերակում են ըստ ոլորտների (ԵՄ)։ Միաժամանակ շրջհարկի կիրառությունը թույլ է տալիս խրախուսել ՓՄՁ-երին։
2 խոսք էլ հարկային քաղաքականության միասնականության մասին։ Միասնականությունն այն չէ, որ շրջհարկն ու ԱԱՀ-ն առանձին առանձին գոյություն չպետք է ունենան։ Միասնականությունն այն է, որ միևնույն եկամուտը միևնույն չափով պետք է հարկվի։ Դրա համար ոչ թե շրջհարկը պետք է վերացնել, այլ խոշոր բիզնեսը ևս մինչև այդ հարկի համար նախատեսված շեմը հարկել ինչպես փոքր բիզնեսը։
Այ այսպես է Փաշինյանն ամեն ինչ քանդում ու բնաջնջում։ Ինտելեկտի նույն «պաշարով» լուծում է Արցախի, բանակային շինարարության, ՀՀ սահմանների պաշտպանության, սահմանազատման ու սահմանագծման, քաղաքական ընդդիմության հարցերը, հող է տալիս, դավաճանություններ անում, ստեր խոսում»:

դիտվել է 357 անգամ
Լրահոս
Ժամկետային ծառայողների ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. բեռը չի թեթևացել. Փաշինյանը խաբել է. Մաս 209 Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում. Դավիթ Անանյան Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար Ձյուն է տեղում Մեզ անհրաժեշտ են շատ մեծ ջանքեր․ իրավապաշտպանը ՀՀ-ԵՄ փոխգործակցության մասին Կիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան Կրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր «Mazda» բախվել է էլեկտրասյանը Մյասնիկյան պողոտայում․ վիրավոր կա Անդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը Աներձագի «կրոնական» վոյաժները ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու Սամվել Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. երկու իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվել․ Sputnik «Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում ամեն ինչ ավերվել է, պետք է վերականգնել ամեն ինչ զրոյից»․ Ալիև Ո՞ւմ փողերով է առանձնատուն կառուցվում Սանոսյանի ծնողների համար. նախարարի խոսնակի արձագանքը Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ Էրդողան Շատ մեծ հանրահավաք կլինի՝ ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու իրենց հանգրվանին․ Բագրատ Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am