Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության նախաձեռնող խմբի հայտարարությունը․

«Պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով ձերբակալված քաղաքացի Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին տեղեկությունները խոր մտահոգության տեղիք են տալիս։ Մանավանդ, որ արդեն մեկ օրից ավելի ՆԳՆ-ից կամ այլ իրավապահ կառույցից ոչ մի պաշտոնական մեկնաբանություն դրանց վերաբերյալ չկա։

Կարելի կլիներ հուսալ, թե իրավապահները արդար քննություն կապահովեն ինչպես քաղաքացուն խոշտանգելու, այնպես էլ՝ հանրային տրանսպորտում նրա մասնակցությամբ միջադեպի հարցում, եթե քաղաքական հրահանգի մասին վկայող անհերքելի ապացույցներ չլինեին։ Հիշեցնենք՝ անմիջապես այն բանից հետո, երբ սոցցանցերում տարածվեցին իշխանական պատգամավոր Ասլանյանի մասնակցությամբ միջադեպի կադրերը, տարբեր ռանգի ՔՊ-ականներ, սկսած քաղաքացու վրա թքող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից, շտապեցին «ամենախիստ» պատիժը պահանջել իրավապահներից, միանգամից նշանակելով ե՛ւ միջադեպի մեղավորին, ե՛ւ «պատվիրատուներին», իսկ վարչապետի ընտանիքի հետ կապված դեղին մամուլն անգամ սկսեց ֆիզիկական հաշվեհարդարի, ընդհուպ մինչեւ սպանության կոչեր տարածել։

Վերջին շրջանում ընդդիմախոսների դեմ վերբալ եւ ֆիզիկական ագրեսիայի բազմաթիվ դրսեւորումները՝ ոստիկանական բռնությունները, մանր ու մեծ իշխանիկների լկտի բառապաշարը եւ իշխանամերձ մամուլի ապատեղեկատվական արշավները սովորական երեւույթ են դարձել։ Գումարելով դրանց այս վերջին միջադեպը, կարելի է վստահաբար պնդել, որ Նիկոլ Փաշինյանի ՔՊ կուսակցությունը, իր վարկանիշի անկմանը զուգահեռ, ավելի է խստացնելու ընդդիմադիրների նկատամբ բռնաճնշումները, իսկ իրավապահ համակարգը ավելի ու ավելի է վերածվելու ՔՊ կամայականությունները իրագործող բութ գործիքի։ Ուստի, կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ եւ վերջ դնելու ստի, կեղծիքի, իսկ հիմա արդեն՝ բռնության վրա հիմնված այս իշխանությանը»։

դիտվել է 592 անգամ
Լրահոս
Ավելի քան 40 երկրի կրոնական առաջնորդներ և հասարակական գործիչներ հանդիպումներ կանցկացնեն օկուպացված Շուշիում Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի Բաքուն հանդես է գալիս Երևանի հետ երկկողմ և ուղիղ խաղաղ բանակցությունների օգտին․ Բայրամով Ռուսաստանի Դաշնությունը արգելել է մի շարք իշխանական քաղաքական գործիչների և գործարարների մուտքը Ռուսաստան Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու Հայաստանի հետ Ինչ-որ մի քայլիստ որոշել է մեր 1700-ամյա եկեղեցուն վարկաբեկել իր տխմար վերլուծություններով ու մտքերով... Եթե նման բան աներ իմ խմբագրության լրագրողը, բանը չէր հասնի ուրիշի դաս տալուն․ Սևակ Հակոբյան Հանդիպումն անցել է ոչ հուսադրող մթնոլորտում, բնակիչների մտահոգությունները չեն փարատվել. Հայտարարություն Կամ միասնական պայքարով Հայաստանն ազատում ենք այս հրեշից, կամ… . Ռուբեն Հակոբյան Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է Յոժ-ի ու Հովիկի էությունը «ՔԱՔ» է․ Արա Վարդանյան (video) ՔՊ-ն խոստանում կոշտ քայլերի անցնել (video) Կառավարությունը չի հերքում Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին Ինչու է Ալմաթին որպես բանակցային հարթակ ծառայում Հայաստանի և Ադրբեջանի միջև Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են գտել Ձեր նմանները իշխանական հպատակներ են ու փողով ներկայացում խաղացողներ. Հենրիխ Դանիելյանը՝ Հովհաննես Դավթյանին Կարինե Խոդիկյան ա, Հովհաննես Դավթյան ա․ ձեր վնգստոցներին մի պատասխան պետք է տանք․ քաղաքացի (video) Ոստիկանության համար սովորական է դարձել ԶԼՄ ներկայացուցչի վրա հարձակվելն ու բռնություն գործադրելը․ հայտարարություն Ռուբեն Վարդանյանի թեման շարունակում է փոթորկել ադրբեջանական լրատվադաշտը․ ադրբեջանագետ Ինչ նոր հարված կհասցնի Նիկոլը Հայաստանին․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Լևոն Քոչարյանի օգնականը պահել է եկեղեցու և Բագրատ Սրբազանի պատիվը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am